«Ես նման պաշտոնի չեմ հավակնում». Սուրեն Պապիկյանը՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին
POLITICSԻնձ հետ նման քննարկում չի եղել, ես նման պաշտոնի չեմ հավակնում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր նշանակման վերաբերյալ տեղեկություններին:
«Ես այժմ զբաղեցնում եմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը եւ իմ լիազորությունները փորձում եմ կատարել պատշաճ:
Աշխարհում ամեն ինչ հնարավոր է, բայց ես այդ պաշտոնին չեմ հավակնում: Ես կարծում եմ, որ տվյալ պահին այն տեղում եմ, որտեղ կարող եմ անել ավելին»,-ասաց նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



