Մենք ավելի լավ ենք քնում, երբ մեր մարմնի ջերմաստիճանը ցածր է:
Մենք շատ ավելի լավ ենք քնում, երբ մեր մարմնի ջերմաստիճանը ցածր է, և հետևաբար, ինչքան քիչ հագուստ ենք կրում, այնքան մենք ավելի քիչ ենք տաքություն ստանում: Ջերմաստիճանի չնչին բարձրացումն անգամ (նույնիսկ 0.4°C) կարող է մեր ուղեղի որոշ հատվածներն ակտիվացնել և խափանել մեր քունը:
Էմոցիոնալ առումով դուք ավելի մոտ եք ձեր սիրելիին
Մարմնի ջերմաստիճանը տվյալ դեպքում միակ խնդիրը չէ: Երբ մենք մերկ ենք քնում մեր սիրելիի կողքին, մեր օրգանիզմը մեծ քանակությամբ օքսիտոցին է արտադրում: Վերջինս նաև կոչվում է «սիրո հորմոն», որը բարձրացնում է մեր տրամադրությունը, օգնում բարելավել իմունային համակարգը և նույնիսկ էմոցիոնալ մտերմություն է ստեղծում:
Ավելի արագ ենք քնում և հեշտ ենք արթնանում:
Եվ ի վերջո, մերկ քնել նշանակում է նաև ապահովել արյան լավ շրջանառությունը: Սա օգնում է մեզ արագ քնել և հեշտությամբ արթնանալ՝ մի բան, որ մեզնից շատերն են փորձում անել: