Z&A stores-ի աշուն-ձմեռ հավաքածուի փակ ցուցադրությունը Կերամիկա խանութ-սրահում
LIFEՀոկտեմբերի 25-ին «Կերամիկա» խանութ-սրահում կայացավ Z&A stores-ի
«Արվեստ առանց սահմանների» աշուն-ձմեռ փակ ցուցադրությունը, որին հրավիրված էին նորաձևության ոլորտի առաջատար ներկայացուցիչները և բազմաթիվ հայտնի հյուրեր:
Տվյալ ձևաչափով միջոցառումը նորություն էր հայկական նորաձևության ասպարեզում և, պատահական չէ, որ ընտրվել էր «Կերամիկա» խանութ-սրահը, որը միավորում էր արվեստի երկու գաղափարախոսությունները՝ արվեստ առանց սահմանների:
Երեկոն վարում էր գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը իսկ երաժշտական մասը վստահվել էր DJ Guevo-ին և երգչուհի Նարինե Դովլաթյանին:
Ցուցադրությունը առանձնանում էր ինքնատիպ ոճային համադրություններով՝ արտահայտված հինգ հավաքածուներում, որոնք էին՝ նեոնային համբույր, ծաղկային շունչ, վայրի բնություն, անդիմադրելի շքեղություն և երբեք չհնացող հավերժ դասական: