Որքանով տեղյակ եմ՝ Օսիպյանը ընտանեկան ինչ որ բաներից ելնելով է հրաժարական տվել. Էդուարդ Աղաջանյան
INTERVIEWՊարոն Օսիպյանի հրաժարականի մասով պետք է վարչապետին հարցնեք։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ կադրային հարցերի մասով ինքն իրավասու չէ վարչապետի որոշումները մեկնաբանել, սակայն կարճ մեկնաբանեց Վալերի Օսիպյանի հրաժարականը։
«Որքանով, որ տեղյակ եմ ընտանեկան ինչ որ բաներից ելնելով»,– ասաց Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: Նույն օրը, վարչապետի որոշմամբ՝ Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանը գնացել է արձակուրդ, իսկ վերադառնալուն պես հրաժարվել էր։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



