Զգույշ եղեք ամուսնական մատանու հետ, այն որոշում է Ձեր ճակատագիրը
LIFE
Ամուսնական մատանին սովորական զարդ չէ: Իզուր չէ, որ այդ մատանու հետ կապված շատ ավանդույթներ ու հավատալիքներ կան:
Եթե ամուսնական մատանի եք գտել
Մինչ այն կրելը պետք է մաքրել եկեղեցուց բերված մոմի կրակի օգնությամբ: Կրակը 12 անգամ անցկացնել մատանու միջով և արտասանել հետևյալ բառերը. «բեր ինձ երջանկություն, հարստացրու ինձ»:
Եթե ժառանգություն եք ստացել ամուսնական մատանի
Պետք է անպայման մաքրել մատանին վերը նշված եղանակով: Հատկապես, եթե այն կրողը չի ապրել երջանիկ ամուսնական կյանքով:
Ընդհանուր առմամբ լավ կլինի նորապսակները գնեն նոր մատանի, որը կլինի ցանկացած էներգետիկայից զուրկ:
Անպայման պետք է փոխարենը նորը գնել: Պետք է գնել մի փոքր ավելի բարձր արժողությամբ, քան նախորդը, և գնելիս այնպես պետք է վճարել, որ ձեզ մանր վերադարձնեն և այդ մանը պետք է որպես օգնություն բաժանել:
Եթե մատանին ընկել է պատահաբար
Դա վատ նշան է: Դա նշանակում է պետք է սպասել հիվանդության կամ դժբախտության: Եթե մատանին ընկել է, չպետք է այն վերցնել անմիջապես ձեռքերով՝ այլ սրբիչի օգնությամբ և մեկ օր թողնել սառնարանում: Այպես հնարավոր կլինի խուսափել անհաջողություններից:
Ամուսնական մատանին պետք է կրել մատնեմատին
Չամուսնացած աղջիկներին չի թույլատրվում մատանի կրել մատնեմատին, դա «փակում» է նրանց բախտը:
Կարելի է հավատալ, կարելի է նաև անտեսել, սակայն ժողովրդական հավատալիքները, եթե սին լինեին, կդադարեին փոխանցվել սերնդեսերունդ: