Ըմբշամարտի երևանյան միջազգային մրցաշարին մասնակցում էին 120 մարզիկ
SPORTԵրևանի Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում կայացավ հունառոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների և մեծահասակների միջազգային մրցաշար, որը նվիրված էր Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի անվանի ըմբիշներին:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Լեհաստանի 120 ներկայացուցիչ: Ոսկե մեդալակիրներ դարձան Արթուր Գալստյանը (50 կգ, Գյումրի) , Վահե Սարգսյանը (55 կգ, Ջրվեժ), Գևորգ Ղարիբյանը (66 կգ, Գյումրի), Արմեն Հակոբյանը (71 կգ, Քանաքեռ-Զեյթուն), Մինդիա Ծուլուկիձեն (75 կգ,Վրաստան), Նիկոլոզ Կելասովը (80 կգ, Վրաստան), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ, ՀԱՕԿ), Մատե Սոպաձեն (98 կգ, Վրաստան) և Սանդրո Դիխամինջիան (130 կգ, Վրաստան):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



