Բրյուսելի մետրոն մասնակիորեն վերսկսել Է աշխատանքը
INTERNATIONAL NEWSԲրյուսելի մետրոն, որը փակ Էր մնում Բելգիայի մայրաքաղաքում առավելագույն մակարդակի ահաբեկչական սպառնալիքի պատճառով, նոյեմբերի 25-ին մասնակիորեն վերսկսել Է աշխատանքը: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է մետրոպոլիտենի ներկայացուցիչը, երթեւեկությունն իրականացվում Է գետնուղու 69 կայարաններից 35-ում, որոնցում անվտանգությունը հսկում են երկու հարյուր ոստիկաններ: Միաժամանակ ոստիկանների ու զինվորականների մասնակցությամբ հսկողություն Է իրականացվում արտաքին պարագծով:
Դրա հետ մեկտեղ, պոտենցիալ ահաբեկչական սպառնալիքի պատճառով Բրյուսելի մետրոպոլիտենը ժամանակավորապես կգործի առավոտյան ժամը 6-ից մինչեւ երեկոյան 10-ը:
Նոյեմբերի 25-ին Բրյուսելում աշխատանքն են վերսկսում նաեւ մանկապարտեզները, դպրոցները եւ բարձրագույն ուսումնական հասատությունները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



