«Վանեցյանին ես չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար». Ֆ. Ցոլակյանը հերքեց ԱԱԾ տնօրեն դառնալու լուրերը
POLITICSԼավ էլի, չգիտեմ, ով է նստում մատին նայում, նման բաներ ասում. դա ես չեմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ինքն է նշանակվելու ԱԱԾ տնօրեն:
«Հետո մի բան էլ ասեմ. չգիտեմ ինչու մամուլի ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին՝ Վանեցյանին դուք եք երաշխավորել: Ես ասացի, որ ես եմ երաշխավորել, բայց հետաքրքիրն այն է, որ ես չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար: Ես երաշխավորել եմ, որ նա ընդունվի համակարգ, դա վաղուց է եղել: Տարօրինակ է, որ դա լրիվ այլ կերպ փոխվեց ու ներկայացվեց»,-ընդգծեց նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



