Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Զգայուն մարդկանց սովորությունները

LIFE

Ստորեւ ներկայացված են զգայուն մարդկանց բնորոշ 16 սովորություն, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ ճանաչել ու հասկանալ նրանց հոգեբանությունը։

1. Զգայուն մարդիկ ավելի խորը ներաշխարհ ունեն

Զգայուն մարդիկ ավելի խորը ներաշխարհ ունեն, ավելի հուզական են եւ ամեն ինչին խորը մոտեցում են ցուցաբերում։ Նրանք զարգացած ինտուիցիա ունեն եւ սիրում են ամեն ինչ խորապես ուսումնասիրել։

2. Նրանք ավելի կարեկցող են

Զգայուն մարդիկ կարեկցող են, դժվարին պահերին նրանք կարող են հոգ տանել եւ փորձել ամեն կերպ օգնել կարիքի մեջ հայտնված ընկերոջը։

3. Զգայուն մարդիկ արդեն սովորել են լսել. «Այդքան մի հուզվիր», «Ինչո՞ւ ես այդքան զգայուն»  խոսքերը

Զգայուն մարդկանց կարեկցանքը միանշանակ չի ընդունվում մարդկանց կողմից։ Ոմանց համար սա կարող է արժեքավոր օգնություն լինի, իսկ մյուսների համար՝ ուժերի անտեղի վատնում։

4. Նրանք ընտելացել են ինքնուրույն գործելուն

Հոգեբանները պնդում են, որ զգայուն մարդիկ խուսափում են թիմային աշխատանքից, սպորտաձեւերից։ Նրանք ձգտում են ինքնուրույն անել ամեն ինչ, հենց այդ պատճառով ընտրում են անհատական մարզաձեւերը։

5. Ավելի կայուն որոշումներ են կայացնում

Զգայուն մարդիկ որոշումներն ընդունում են միայն խորը վերլածությունից հետո՝ թեկուզ դա լինի բավականին պարզ հարց։

6. Զգայուն մարդիկ ավելի մեծ հիասթափություն են ապրում, եթե սխալ որոշում են ընդունում

Պատկերացնում եք ինչ վատ կզգաք, եթե սխալ որոշում կայացնեք։ Իսկ զգայուն մարդիկ մեծ հիասթափություն են ապրում, եթե ոչ ճիշտ քայլեր են անում։

7. Նրանք հաշվի են առնում ցանկացած մանրուք

Զգայուն մարդիկ ուշադրություն են դարձնում անգամ ոչ էական մանրուքներին։

8. Զգայուն մարդիկ եսակենտրոն չեն

Զգայուն մարդիկ եսակենտրոն չեն եւ անհանգստանում են ոչ միայն սեփական անձի ներարշխարհի համար, այլեւ նրանց, ում մտերիմ են համարում։

9. Նրանք վերջնական որոշումներ չեն կայացնում

Զգայուն մարդիկ հիանալի թիմակից կարող են լինել, սակայն նրանք խուսափում են վերջնական որոշումներ կայացնելուց։

10. Նրանք սթրեսի եւ դեպրեսիայի մեջ ընկնելու ավելի մեծ հավանականություն ունեն

Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր զգայուն մարդիկ հայտնվում են սթրեսային իրավիճակում, պարզապես դրանից խուսափելու համար հարկավոր է ավելի մեծ ինքնավստահություն ձեռք բերել եւ վերահսկել սեփական զգացմունքները։

11. Աղմուկն առավել մեծ ազդեցություն է թողնում զգայուն մարդկանց վրա

Իհարկե, ոչ մեկն էլ չի սիրում աշխատել կամ հանգստանալ աղմուկի մեջ, բայց զգայուն մարդիկ չեն կարողանում համակերպվել քաոսին եւ աղմուկին։

12. Սարսափ ֆիլմեր

Զգայուն մարդիկ խուսափում են սարսափ ֆիլմեր դիտելուց, քանի որ շատ շուտ եւ խորապես հուզվում են։ Նրանք սովորաբար չեն սիրում այս ժանրի ֆիլմեր։

13. Նրանք հեշտությամբ են արտասվում

Ահա հենց այդ է պատճառը, որը սովորաբար զգայուն մարդիկ ձգտում են ապրել եւ աշխատել այնպիսի միջավայրում, որ հնարավորինս քիչ հուզվեն ու արտասվեն։

14. Նրանք գեղեցիկ շարժուձեւ ունեն

Զգայուն մարդիկ անկեղծ են, ազնիվ, ուշադիր դիմացինի հանդեպ, ուստի հետեւում են իրենց շարժուձեւին, խոսելաոճին։ Նրանք հեշտությամբ ճանաչում են մարդկանց՝ հատկապես խաբեբաներին։

15. Քննադատությունը մեծ ներգործություն է ունենում նրանց վրա

Գիտակցելով, թե ինչպիսի ներգործություն կարող է քննադատությունն ունենալ իրենց վրա՝ զգայուն մարդիկ փորձում են գեղեցիկ կերպով խուսափել քննադատությունից եւ քննադատներից։

16. Առանձին աշխատասենյակ

Զգայուն մարդիկ նախընտրում են ունենալ կամ իրենց առանձին աշխատասենյակը, կամ տանից աշխատել, քանի որ այդպես իրենք հնարավորություն կունենան հարմար միջավայր ստեղծել իրենց համար։

 NEWS.am STYLE

 

Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation