Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Սեղանի սփռոց. այն ժամանակին հասու է եղել միայն ամենահարուստներին

LIFE

Սեղանի սփռոցները առօրյա կյանքում օգտագործվել են հին ժամանակներից սկսած: Այս կենցաղային իրը արտացոլել է հին ժողովուրդների պատմությունը, մշակույթը և ավանդույթները: 

Հնում սփռոցները համարվել են բարեկեցության և հարստության նշան: Միայն ստրուկներն ու բնակչության ամենաաղքատ հատվածներն են սնվել առանց սփռոցի սեղանի շուրջ: 

Առաջին անգամ սեղանի սփռոցներ օգտագործվել են Հին Եգիպտոսում: 

Այն ժամանակներում եգիպտացիներն արդեն իսկ կարողանում էին բամբակից կամ վուշից նուրբ գործվածքներ արտադրել: Եգիպտոսյան գործվածքները, որոնց օրինակները պահպանվել են անգամ մինչև մեր ժամանակները, թույլ են տալիս վստահորեն փաստել, որ այն ժամանակ արտադրվող գործվածքը բավականին բարակ է եղել և ունեցել է գունավոր ասեղնագործության տարրեր: 

Ոսկե թելերով ասեղնագործված թանկարժեք սեղանի սփռոցներ պատրաստվել են նաև Իրանում, Հրեաստանում, Հին Հռոմում և Հին Հունաստանում: Միջերկրածովյան երկրներում սեղանը սկսել են սփռոցներով ծածկել դեռևս մեր դարաշրջանից առաջ: 

Ինչպես և Հին Եգիպտոսում, դրանք պատրաստվել են բամբակից կամ վուշից: 

Սկզբից սեղանի սփռոցներն օգտագործվել են միայն իրենց հիմնական նպատակի համար, այսինքն՝ գցվել են սեղանին միայն սնունդ ընդունելուց առաջ, բայց ավելի ուշ դրանք սկսել են օգտագործվել որպես ներքին հարդարանքի տարրեր: 

Վերածննդի դարաշրջանի սկզբին սեղանները սկսել են ծածկվել հարդարանքին համապատասխան գույների գործվածքներով: 

Անգամ հատուկ այդ նպատակի համար Արևելքից թավշյա և մետաքսե գործվածքներ են ներկրվել: 

Այնուամենայնիվ, 18-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսերը, երբ տնային հարդարանքում գերակշռում էր դասական ոճը, դեկորատիվ սփռոցներ գործնականում չեն օգտագործվել: 

Մանածագործությունը այդ ժամանակ հատկապես զարգացել էր Հոլանդիայում, և արտադրվում էին հիմնականում սեղանի սպիտակ սփռոցներ: 19-րդ դարի կեսերից մարդիկ նորից սկսել են վերադառնալ դեկորատիվ սփռոցների և անձեռոցիկների օգտագործմանը, 

ինչին մեծապես նպաստել էր Բիդերմեյերյան ոճի տարածումը: Ներքին հարդարանքում սկսել են հեռանալ խիստ ձևերից և կիրառել ժանյակներ և ասեղնագործության տարրեր: Նորաձևության մեջ են մտել տարբեր գույներով ասեղնագործված և ձևավորված սպիտակ կամ այլ գույնի կտորներից պատրաստված շքեղ սփռոցները: 

Այդ ժամանակներում գրեթե յուրաքանչյուր տանը կարելի էր տեսնել բազմաթիվ բարձեր և պուֆիկներ, որոնք ներդաշնակորեն զուգորդվում են մինչև հատակը հասնող երկար սփռոցներով պատված սեղաններին: Ժամանակակից արտադրողները սպառողներին առաջարկում են սփռոցների հսկայական ընտրանի: 

Նրանք տարբերվում են չափով, գույնով, նախշով կամ նկարով, նյութի որակով և կարող են բավարարել ցանկացած տնային տնտեսուհու ճաշակը: 

Այնուամենայնիվ, ինչպես նախկինում, հիմա էլ բամբակից և վուշից գործված սփռոցները ամենաշատն են գնահատում: 

Արտադրողները հաճախ սինթետիկ մանրաթելեր են ավելացնում բնական մանրաթելերին ՝ գործվածքները դարձնելով ավելի քիչ ճմրթվող: 

Ներկայումս էլ կարևոր հանդիսավոր առիթներին օգտագործվում են սպիտակ սփռոցներ, օրինակ՝ հարսանեկան սեղանին: Տնային տնտեսուհիները հատկապես սիրում են փայլուն, ծավալուն նախշերով սպիտակ սեղանի սփռոցները:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards