Ահա այն 3 տիպի կանայք, որոնց հետ տղամարդիկ երբեք չեն ամուսնանում
LIFE
Կար մի ժամանակ, երբ կնոջ միակ առաքելությունը կյանքում ամուսնանալն ու երեխաներ ունենալն էր…
Այսօր ժամանակակից կանայք հաճախ լիովին ինքնուրույն են, անկախ և ինքնաբավ: Ամեն դեպքում, ամուսնությունը դադարել է միակ «լույսը» լինելուց կնոջ կյանքում…
Բայց ամեն դեպքում, բոլորն էլ ցանկանում են ընտանեկան երջանկություն և ներդաշնակություն ունենալ…
Պարզվում է՝ կան կանանց վարքի տեսակներ, որոնք ազդում են տղամարդկանց վրա և վանում են նրանց, իսկ թե որոնք են դրանք, պարզենք միասին…
«Տղամարդ»-կին
Նման կինը և՛ ծորակը կվերանորոգի, և՛ բազմոցը կտեղաշարժի: Իհարկե, հրաշալի է, եթե դուք կարողանում եք ինքնուրույն շատ բաներ անել, բայց, ամեն դեպքում, պետք չէ դա ցուցադրաբար անել ձեր տղամարդու ներկայությամբ:
Նրան կարող է թվալ, որ ձեզ ոչ ոք պետք չէ: Իսկ եթե ամեն դեպքում բանը հասնի համատեղ կյանքին, դուք ռիսկի եք դիմում ձեզ վրա վերցնել թե՛ կնոջ, թե՛ տղամարդու պարտականությունները: Կարծում ենք՝ դա ձեզ այնքան էլ պետք չէ:
Հարաբերություններ պարզելու սիրահար
Գիտեք, թե որքան սարսափազդու է հնչում տղամարդու համար մեր՝ «մենք պետք է խոսենք» արտահայտությունը: Այն, ինչը մենք համարում ենք անհրաժեշտ զրույց, տղամարդու համար պարզապես «ուղեղի նկատմամբ բռնություն» է թվում:
Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ավելի լավ է այդ մասին ուղիղ ասեք մի քանի խոսքով, ոչ թե մի ամբողջ «շնորհանդես» կազմակերպեք:
Գեղեցիկ փաթեթավորում
Անվիճելի է, որ տղամարդկանց առաջինը կնոջ արտաքինն է գրավում, այդ պատճառով էլ աղջիկների մեծամասնությունը ոչինչ չի խնայում իր արտաքինը «կատարյալ» դարձնելու համար,
միայն թե, եթե, բացի արտաքինից, ուրիշ ոչինչ չունեք առաջարկելու, հարաբերությունները երկար չեն տևի: