Ցուլերին՝ հյուսք, Կույսերին՝ կառե. կատարյալ սանրվածքն ըստ կենդանակերպի նշանի
LIFE
Աստղաբանները պնդում են, որ մեր սովորություններն ու նախընտրությունները կախված են մեր ծննդյան օրվանից։ Նույն աստղաբանների խոսքերով՝ գոյություն ունեն սանրվածքներ, որոնք առանձնահատուկ են սազում կենդանակերպի այս կամ այն նշաններին։ Եկեք Positive-ի հետ միասին պարզենք, թե ինչ սանրվածք է սազում ձեր նշանին։
Կրակի տարերք. Խոյ, Առյուծ, Աղեղնավոր
Համարձակ և հավակնոտ Խոյերին շատ են սազում հյուսիկները։ Զուսպ և պատասխանատու Առյուծներին սազում է մազափունջ հավաքելը, կամ նույնիսկ մի քանիսը, իսկ Աղեղնավորների ռոմանտիկ ոգին դրսևորվում է անկանոն գանգուրներով։
Հողի նշանները. Ցուլ, Կույս, Այծեղջյուր
Հանգիստ և խնամված Ցուլերն ընտրում են կողքից հյուսերը։ Պրագմատիկ և խոհեմ Կույսերն ընտրում են երկար բոբը։ Այծեղջյուրը նախընտրում են ուղիղ մազերը։
Օդի նշանները. Երկվորյակ, Կշեռք, Ջրհոս
Երկվորյակներն անվերջ շարժման մեջ են գտնվում և այդ պատճառով էլ նրանց դուր է գալիս ուղիղ պոչը։ Կշեռքներն ընտրում են նուրբ ու թեթև խոպոպները։ Ջրհոսները նախընտրում են անփույթ խոպոպները, որովհետև հոգու խորքում նրանք խռովարար են։
Ջրի նշանները. Խեցգետին, Կարիճ, Ձկներ
Խեցգետինն ընտրում է բնական խոպոպները։ Իրենց կիրքը Կարիճներն արտահայտում են ոչ թե սանրվածքով, այլ մազերի արտասովոր գույնով։ Իսկ ձկներն ընտրում են մանր գանգուրները։