Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը սրում Է Սիրիայի իրադրությունը. Մերկել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը սրում Է Սիրիայի իրադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին այս մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեստագում:
«Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո իրադրությունը սրվել Է: Մենք պետք Է ամեն ինչ անենք ապաԷսկալացման համար»,- ընդգծել Է նա:
«Ես զրույց եմ ունեցել Թուրքիայի վարչապետի հետ եւ նրան կոչ եմ արել բոլոր ուժերը գործադրել՝ իրադրությունը լիցքաթափելու համար»,- հայտնել Է Մերկելը: Դրա հետ մեկտեղ կանցլերը նշել Է, որ «յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանելու իր տարածքը»: Սակայն տարածաշրջանում իրավիճակն առանց այն Էլ չափազանց բարդ Է, նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



