Դոնի Ռոստովից Երեւան եւ հակառակ ուղղությամբ չվերթը հետաձգվել է խիտ մառախուղի պատճառով
INTERNATIONAL NEWSԴոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանից 8 ավիաչվերթ է հետաձգվել խիտ մառախուղի պատճառով: Դրանց թվում Դոնի Ռոստով-Երեւան եւ Երեւան-Դոնի Ռոսով չվերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առավոտյան ժամը 7-ից խիտ մառախուղի պատճառով մի շարք չվերթներ են հետաձգվել»,- գործակալությանն ասել է օդանավակայանի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ հետաձգվել է 4 չվերթ Մոսկվայից, Երեւանից եւ Նիժնեկամսկից, եւ 4 չվերթ դեպի Մոսկվա, Նիժնի Նովգորոդ եւ Երեւան:
Ավելի վաղ Դոնի Ռոստովի քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների վարչությունը զգուշացրել է, որ նոյեմբերի 6-ի առավոտյան կպահպանվի խիտ մառախուղը, եւ կոչ է արել զգույշ լինել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



