Հորոսկոպի 5 «ամենաանամոթ» կանայք
LIFE
Առյուծ
Առյուծ կանայք ուղղակի խելագարվում են ուշադրության կենտրոնում լինելու համար: Դա նրանք համար օդ ու ջրի պես կարևոր է: Նրանք կաշվից դուրս են գալիս դրան հասնելու համար: Նրանք ամեն բան գործի են դնում՝ իրենց գիտելիքները, արժանիքները, ձեռքբերումները, արտաքին տվյալները, հիմնականում Առյուծ կանայք ունենում են հրաշալի արտաքին տվայալներ: Ամանակարևորն այն է, որ նրանք կարծում են, որ մյուս բոլորից առավել են, հիմնականում այդպես էլ կա, սակայն նրանք շատ են սիրում դա ևս մեկ անգամ ի ցույց դնել՝ ցավ պատճառելով մյուս իգական սեռի ներկայացուցիչներին, այնպես անում, որ նրանք իրենց ճղչիմ զգան: Սա նրանց առանձնահատուկ բավականություն է պատճառում: Բացի այդ նրանք խորապես համոզված են, որ միշտ ճիշտ են և ամեն բանում մեղադրում են ուրիշների և այնպես անում, որ նրանք իրենք էլ իրենց մեղավոր զգան:
Կարիճ
Այս 5-յակում ամենալիրբ ներկայացուցիչը Կարիճն է: Նա երբեք, երբեք պահը բաց չի թողնի դիմացինին խայթելու, ցավեցնելու, նվաստացնելու: Ծաղրել, ծանակել, սա նրա հոբբին է: Նա հաճախ նման կերպ է վարվում իր «զոհի» հետ հանրության առաջ, այսպես ասած հանդիսատեսների ներկայությամբ: Երբեմն սա անգամ ինքնաբերաբար է ստացվում նրա մոտ: Պարզապե այսպիսինն է նրա բնույթը: Եվ հանկարծ չփորձվեք Կարիճի ճանապարհն անցնել. վերջ, նա ձեզ կոչնչացնի: Կարիճները վրեժխնդիր լինելու վարպետներ են:
Կույս
Թվում է, թե նուրբ և քնքուշ, անմեղ Կույսերը ու՞մ ի՞նչ կարող են անել: Նրանք իրենց փորձում են դրսևորել կիրթ և զուսպ: Բարի, աջակցող կերպար են ստեղծում իրենց շուրջ, սակայն եթե հանկարծ նրանք վատ տրամադրույթուն ունենան, ապա փախեք: Նման պահերի նրանք դառնում անասելի լիրբ, չեն մտածում դիմացինի զգացմունքների մասին, կոպտում են, անպատվում, առանց երկար-բարակ մտածելու:
շաունակությունը՝ սկզբնաղբյուրում