ՀՅԴ երիտասարդները շարժվեցին ԿԳՄՍ նախարարություն․ ԿԳՄՍՆ-ի մոտ անժամկետ նստացույց սկեցին (ուղիղ)
VIDEOԿրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարությունից շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարություն։
«Քանի որ այս ընթացքում կառավարությունից ոչ ոք չիջավ և մեր պահանջը չլսեց, երթով շարժվելու ենք դեպի դեռևս Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարություն և նստացույց ենք անելու այնտեղ։ Մենք կաթվածահար ենք անելու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աշխատանքը, քանի որ գտնում ենք, որ ավելի լավ է նախարարությունը չաշխատի, քան շարունակի աշխատել Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ»,-նշեց ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Արգիշտի Գեւորգյանը։
ՀՅԴ երիտասարդները նախարարության դիմաց անժամկետ նստացույց են սկսել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



