Արտակարգ դեպք Երեւանում. կինը սպառնում էր իրեն ցած նետել ծննդատան 5-րդ հարկից
SOCIETYՀանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից այսօր՝ հունիսի 1-ին, մի կին փորձել է իրեն ցած նետել, սակայն բարեբախտաբար, բուժանձնակազմին հաջողվել է կանխել դեպքը եւ համոզել նրան չդիմել այդ քայլին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պերինտալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ կնոջը վիրահատել են, երեխան ծնվել է անհաս, այժմ բժիշկները պնդում են, որ երեխան մի քանի օր եւս մնա հիվանդանոցում, քանի որ բուժման կարիք ունի, իսկ կինը չի ցանկանում մնալ: Հիվանդանոցի տնօրենը կանչել է հոգեբաններին, հանրապետության գլխավոր հոգեբույժին, որպեսզի զրուցեն կնոջ հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



