Աշխարհի լավագույն մարզիչն՝ ըստ Յուրգեն Կլոպի
SPORTՉեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմյեր լիգայի 11-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից առաջ խոսել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:
«Ես շատ եմ հարգում Գվարդիոլային և հպարտ եմ, որ ունեմ նրա պես մրցակից: Ինձ համար Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է:
«Մանչեսթեր Սիթիի» դեմ մեզ դժվար հանդիպում է սպասվում, սակայն ես վստահ եմ, որ մենք ունենք հաղթելու հնարավորություն»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը ՖԻՖԱ-ի վարկածով 2019 թվականի լավագույն մարզիչն է:
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



