«Միլանը» 30 միլիոն եվրո կառաջարկի Ռակիտիչի դիմաց
SPORTԻտալական «Միլանը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ամեն գնով ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչին:
Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Միլանը» 31-ամյա կիսապաշտպանի տեղափոխության դիմաց «Բարսելոնային» կառաջարկի 30 միլիոն եվրո:
Ռակիտիչը դեմ չէ հեռանալ «Բարսելոնայից», քանի որ կատալոնական թիմում ընթացիկ մրցաշրջանում գրեթե խաղաժամանակ չի ստացել:
Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Աթլետիկոն» ու Միլանի «Ինտերը»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



