Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Բելառուսի Մ-15 թիմին
SPORT
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը հանդիպել է Բելառուսի Մ-15 հավաքականի հետ:
2:1 հաշվով հաղթել են հայ պատանիները։ Հայաստանի թիմից գոլերի հեղինակներ են դարձել Վարդան Թովմասյանը (42) և Ալեն Ղալթախչյանը (53), հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի Մ-15 հավաքականի մեկնարկային կազմը․
1․Արմեն Դամիրյան, 2. Ռաֆայել Հարությունյան, 3. Վահե Վարդանյան, 4. Վազգեն Վարդանյան, 5. Անդրանիկ Գրիգորյան, 6. Դավիթ Մկրտչյան, 7. Լևոն Բաշոյան, 8. Միշել Այվազյան, 9. Ալեն Ղալթախչյան, 10. Վարդան Թովմասյան, 11. Դավիթ Բարսեղյան
Պահեստայիններ՝ 12. Հայկ Խաչատրյան, 13. Բաբկեն Խաչմանյան, 14. Սոս Քթոյան, 15. Վաչե Հակոբյան, 16. Արման Միրիջանյան, 17. Ալիկ Հովհաննիսյան, 18. Ռոնալդ Մելքումյան, 19. Արիս Կարապետյան, 20. Դավիթ Հակոբյան
Գլխավոր մարզիչ՝ Մհեր Միրումյան
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին տուրում Հայաստանի Մ-15 թիմը մրցել էր Հունգարիայի Մ-15 հավաքականի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով: 11 մետրանոցներով հաղթել էր Հունգարիայի թիմը՝ 5։3։