Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երկվորյակներին տհաճություն կպատճառեն փոքրիկ անհարմարությունները․ նոյեմբերի 10-ի աստղագուշակը

LIFE

 

Խոյ

Այսօր հատոկ ինչ-որ բանի մի սպասեք: Օրը կարող է ոչ սովորական և հիշարժան դառնալ, եթե ինքներդ ջանաք: Խոյերն այսօր անսովոր երևակայություն ունեն, և գաղափարներին, որ նրանք կհղանան, շատերը կնախանձեն: Կարելի է զբաղվել նաև այն գործերով, որոնց ժամանակին անհրաժեշտ ուշադրություն չեք դարձրել ծանրաբեռնվածության պատճառով: Հաջողության հասնելու ձեր շանսերն այսօր շատ բարձր են: Հին ծանոթների հետ հարաբերությունները հրաշալի են, բայց, ահա, նոր ծանոթություններ հաստատել և նոր ծանոթների հետ շփվել, կհաջողվի դժվարությամբ: Սիրահարված խոյերը պետք է զինվեն համբերությամբ: Նրանց երկրորդ կեսը դեռևս չի պատրաստվում ասել այն խոսքերը, որ կուզենային լսել:

Ցուլ

 

Թվում է` արտասովոր ոչինչ տեղի չի ունենում: Գործնականում դուք աստիճանաբար առաջ եք գնում՝ մոտենալով ամենակարևոր նպատակակետին: Կարևոր է, որ չշեղվեք ընտրած ճանապարհից, ինչ էլ ասեն կամ ինչ խորհուրդ էլ տան շրջապատի մարդիկ: Լավ կլինի, եթե զբաղվեք սիրած գործերով, որոնք կենտրոնացում են պահանջում` ձեռագործից սկսած մինչև շախմատ: Օրը հարմար է հին ծանոթների հետ շփվելու համար, որոնց ուժեղ և թույլ կողմերը հայտնի են ձեզ վաղուց: Իսկ եթե ստիպված եք լինել նոր միջավայրում, ապա իմացեք, որ ձեզ այնտեղ գնահատելու են հագուստին նայելով: Աշխատեք անթերի տեսք ունենալ:   

Երկվորյակ

 

Այսօր ձեզ տհաճություն կպատճառեն փոքրիկ անհարմարությունները: Նշանի առանձիին ներկայացուցիչների այդ անհարմարությունները, որոնք այլ օրերի գուցե աննկատ մնային, կհանեն հունից: Բայց փոխարենը ձեզ երկար ժամանակով անհանգստացրած լուրջ խնդիրները կսկսեն աստիճանաբար լուծվել, և օրվա վերջում շատ Երկվորյակներ կթոթափեն կուտակված բեռն ու թեթևացած շունչ կքաշեն: Հեռու վանեք մռայլ մտքերը, փորձեք չհիշել վերջին օրերի տհաճ անցուդարձը, աշխատեք լավատես լինել: Այդ հարցում ձեզ կօգնեն սպորտով զբաղվելը, ճանապարհորդությունը և կենդանիների խնամքը:

Խեցգետին

 

Շատ հաջող օր է, լի հաճելի անակնկալներով և հետաքրքիր հանդիպումներով: Դուք ուրախանում եք կյանքով և շրջապատին վարակում ձեր լավ տրամադրությամբ ու լավատեսությամբ, դեպի ձեզ են ձգտում բոլոր նրանք, ովքեր այդ պահին չեն կարող պարծենալ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ իրենց լավատեսությամբ: Մտերիմների հանդեպ հոգատարության համար դուք ժամանակը չեք խնայում, և ձեր բարյացակամությունն էլ ոչ ոք շահագործել չի փորձում: Օրը հարմար է ապագայի մասին մտածելու համար: Կարելի է թե՛ ծրագրեր կազմել և թե՛ առայժմ երազել դրանց մասին, դա օգտակար կլինի ձեզ: Ղեկավարության և գործընկերների հետ ոչ ձևական շփումները ծնունդ կտան հետաքրքիր գաղափարների, իսկ ոմանց համար էլ կարող են ծառայողական սիրավեպի սկիզբ դառնալ:   

Առյուծ

 

Մտախաբկանքներով մի տարվեք, աշխատեք ռեալ գնահատել իրողություններ: Այսօր կարող է թվալ, որ կարևոր գործի հաջողությունը մոտ է, միայն ձեռքդ մեկնիր, բայց իրականում այդպես չէ: Պետք է չարչարվել, և որքան շուտ սկսեք աշխատել, այնքան լավ: Շատ Առյուծներ հակված են գերագնահատելու շրջապատի մարդկանց, նրանց մեջ տեսնելու միայն լավը, ինչպես նաև սևեռվելու ուրիշի թուլությունների վրա: Ֆինանսների առումով այնքան էլ հասարակ օր չէ: Ստիպված կլինեք հրաժարվել նախապես ծրագրած ժամանցից կամ գնումներից, որպեսզի չմնաք վերջին դրամների հույսին: Օրը հարմար է սովորելու, հետազոտություններ կատարելու, ինչպես նաև մանկավարժական գործունեության համար:

Կույս

  
 

Մի վշտացեք, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես մտածում էիք: Արգելքները հաղթահարելի են, այսօր ծագող խնդիրների լուծումները ձեզ շատ բան կսովորեցնեն: Թափանցիկությունը, անկեղծությունը և շրջապատի հանդեպ ոչ ձևական հետաքրքրությունը կօգնեն ձեզ նոր ծանոթություններ հաստատել: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերություններ սկսվեն, բայց պետք է պատրաստ լինենք այն բանին, որ դրանք կարող են ինչպես ուրախություն, այնպես էլ խնդիրներ պարգևել: Օրը հարմար է ակտիվ հանգստի, մաքուր օդում սպորտով զբաղվելու, ճանապարհորդելու համար: Կարևորը` անգործ չնստել, որովհետև ծուլությունը ձեզ համար չէ այսօր: Կարելի է ոչ մեծ գնումներ կատարել:

Կշեռք

 

Օրվա առաջին կեսին կարող են դժվարություններ ծագել, բայց արդեն կեսօրին հաղթահարած կլինեք դրանք: Կարևորն այն է, որ այդ ամենում չմեղադրեք ձեզ: Խնդիրը ձեր սխալների մեջ չէ, այլ ոչ միանշանակ այն հանգամանքների, որոնք կարելի է ծառայեցնել սեփական հետաքրքրություններին: Ստուգեք ստացվող յուրաքանչյուր տեղեկություն, որովհետև այսօր ինչ-որ մեկը հնարավոր է փորձի մոլորեցնել ձեզ: Օրվա երկրորդ կեսը նպաստավոր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների համար: Ամուսնացած Կշեռքները անպայման պետք է ժամանակ գտնեն իրենց ամուսնու կամ կնոջ հետ առանձնանալու: Նրանց շատ հաճելի ժամանց է սպասվում:   

 

 

Կարիճ

Շատ հանգիստ օր է սպասվում: Այն չի անցնի անիմաստ, եթե նախապես ծրագրավորեք անելիքը և խստորեն հետևեք ձեր պլաններին: Կարևոր և անսպասելի իրադարձություններն անհավանական են, իսկ, ահա, փոքր և հաճելի անակնկալներ չեն բացառվում: Չարժե ճակատագրական որոշումներ կայացնել: Այսօր ձեր կանխազգացողությունը սուր չէ, ինչպես դա լինում է սովորաբար: Կարելի է կարգավորել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցեր, գնումներ կատարել: Շփումների համար օրը չեզոք է: Դուք ոչ մեկի հետ չեք գժտվի, բայց և մեծ բավականություն չեք ստանա որևէ մեկի հետ զրույցից կամ համատեղ գործունեությունից:

Աղեղնավոր

 

Կարիք չկա ռիսկի դիմելու և զբաղվելու վտանգավոր և ձանձրացնող գործերով: Օրը հարմար է թեթև աշխատանքների, շրջագայությունների և այն մարդկանց հետ շփումների համար, որոնցից դուք դրական լիցքեր եք ստանում: Ձեր հոգեկան հավասարակշռության համար ձեզնից բացի ոչ ոք հոգալ չի կարող: Այնպես որ, աշխատեք նաև այդ ուղղությամբ: Մտերիմները ձեր կարիքն են զգում: Դուք կօգնեք նրանց, բայց և թույլ չեք տա չարաշահել ձեր բարությունը: Դա կարող է պատճառ դառնալ նրանց լուռ դժգոհության և վիրավորվածության, բայց գործը վեճի չի հասնի:   

Այծեղջյուր

 

Բավականին շատ հարցեր կծագեն, որոնց պատասխանները ստիպված կլինեք գտնել ինքնուրույն: Մարդիկ, ովքեր միշտ հաճույքով էին խորհուրդներ տալիս, այսօր կասկածելիորեն լռում են և չեն ցանկանում որևէ պատասխանատվություն ստանձնել ձեր հաջողության հարցում: Ավելի լավ է կարևոր ոչինչ չձեռնարկել, բայց եթե դա անխուսափելի է, հենվեք ձեր կյանքի փորձի վրա: Շատ այծեղջյուրներ այսօր կզգան, որ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իրենց ծանոթ են դեռ վաղ անցյալից: Ցանկալի չէ հեռավոր ճանապարհորդության մեկնել, ավելի լավ է սահմանափակվել հին ընկերների հետ ոչ մեծ շրջագայություններով: Սննդային թունավորման վտանգ կա: Խուսափեք հասարակական սննդի կասկածելի կետեր հաճախելուց:

Ջրհոս

 

Մի շտապեք և մի սկսեք գործել, քանի դեռ հստակ ծրագրեր չունեք: Ձեզ այսօր մտերիմները կարող են փակուղու առջև կանգնեցնել. նրանց արարքները և արտահայտությունները ձեզ համար անսպասելի են, իսկ դրանց շարժառիթները` անհասկանալի: Տեղի ունեցող ամեն ինչ կարելի է քննարկել հանգիստ, առանց վեճերի, պարզապես պատրաստ եղեք լսելու այն, ինչը դուր չի գա ձեզ: Օրը հարմար է տնային գործերի, ինչպես նաև ցանկացած գործունեության համար, որն ուղղված կլինի առօրյա կյանքը առավել հարմարավետ դարձնելուն: Ինքնազգացողության հետ կապված խնդիրներ նկատելուն պես դիմեք բժշկի: Դա կօգնի խուսափել հետագա խնդիրներից:   

Ձկներ

 

Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքր տհաճություններ, բայց դրանք արագ կմոռացվեն, որովհետև օրվա մյուս կեսը բացարձակապես բարեհաճ է ձեր նկատմամբ: Համարձակ ձեռնարկեք նոր գործեր և ծրագրեր, որոնք գիտելիքներ, երևակայություն և նորարարություն են պահանջում, և թող ձեզ չվախեցնեն այդ ծրագրերի մեծ չափերը: Անպայման օգնականներ կունենաք այդ գործերում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է նաև ընկերների հետ շփումների և ռոմանտիկ ժամադրությունների համար: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ դուք հեշտությանբ եք լեզու գտնում, նրանց վրա թողնում ամենահաճելի տպավորություններ: 

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced