Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Խոյեր օրվա առաջին կեսին պետք է զգուշություն ցուցաբերել. Նոյեմբերի 11-ի աստղագուշակ

LIFE

Առավել մանրամասն ՝այստեղ

Խոյ. Օրվա առաջին կեսին պետք է զգուշավորություն դրսևորեք` սա լարված ժամանակահատված է, երբ սխալ թույլ տալը շատ հեշտ է, իսկ ահա դրանք միանգամից ուղղելը դժվար թե ստացվի: Դուք նյարդայնանում եք մանրուքներից և չեք փորձում զսպել ձեր էմոցիաները, իսկ շրջապատին էլ ձեր վարքագիծը ագրեսիվ է թվում:Սակայն ժամանակի հետ բարենպաստ միտումների ազդեցությունը կուժեղանա և երեկոյան կհասնի իր գագաթնակետին: Դրանից պետք է օգտվել` ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները հարթելու նպատակով: Կարելի է ռոմանտիկ ժամադրության գնալ, կամ խոստովանել սեփական զգացմունքները` սիրելի մարդուն:

Ցուլ. Այսօր ստիպված եք լինելու զբաղվել այնպիսի գործերով, որոնք կնախընտրեիք հանձնարարել մեկ ուրիշի: Ցավոք, այսօր դուք քիչ օգնականներ ունեք, իսկ նրանք, ովքեր ձեր կողքին են, չեն վայելում ձեր վստահությունը: Մյուս կողմից էլ, այն ամենն, ինչ ինքնուրույն եք անում, իրոք լավ է ստացվում: Օրը հարմար է ցանկացած ստեղծագործ զբաղմունքի համար, և սովորական գործերն էլ դուք ժամանակին ու բարեհաջող կատարում եք շնորհիվ օրիգինալ մոտեցման;Օրը մատուցում է անսպասելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Ճիշտ է, դուք միշտ չէ, որ ըստ արժանվույն եք արձագանքում նոր մարդկանց, ճիշտ գնահատում նրանց առաջին հայացքից:

Երկվորյակներ. Այսօր արժե ժամանակավորապես կտրվել սեփական խնդիրներից և զբաղվել ուրիշների խնդիրների լուծմամբ` որքան էլ որ առաջին հայացքից զարմանալի թվա, դա օգտակար կլինի ոչ միայն շրջապատին, այլև` անձամբ ձեզ: Վատ օր չէ շփումների համար, այդ թվում և` այնպիսի մարդկանց հետ, ում հետ ժամանակին չէիք կարողանում լեզու գտնել: Աճում է ձեր ստեղծագործական ներուժը, ձեր նոր գաղափարները լավն են, և շրջապատը դա գնահատում է:Օրվա երկրորդ կեսը առավել հարմար է կենտրոնացում և ճշգրտություն պահանջող գործերի համար: Ավելի լավ է ինքնուրույն գործել, քանի որ արժանի օգնականներ միանգամից գտնելը հեշտ չի լինի:

Խեցգետին. Այսօր կարելի է հաջողության հասնել` իրականացնելով ուրիշների գաղափարները: Բանն այն է, որ ձեր սեփական գաղափարները այնքան էլ լավը չեն, դրա հետ մեկտեղ էլ` դրանք կյանքի կոչելը այնքան էլ հեշտ չէ: Բավական ժամանակ է ձեզանից խլում կենցաղային հարցերի լուծումը, նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու աշխատանքային ժամերին զբաղվել տնային գործերով:Օրվա երկրորդ կեսի էմոցիոնալ ֆոնը անկայուն է, այդ իսկ պատճառով էլ դուք դժվարությամբ կկարողանաք գնահատել կատարվող իրադարձությունները: Դրա համար էլ պետք չէ շտապել եզրահանգումներ անել` ավելի լավ է սպասել, մինչև իրավիճակը հստականա:

Առյուծ. Եթե անգամ շատ ցանկացաք, միևնույն է` այսօր դուք չեք մնա աննկատ: Դժվար է ուշադրություն չդարձնել մի մարդու վրա, ում մոտ ստացվում է այն ամենն, ինչին որ նա ձեռնամուխ է լինում: Հնարավոր է շատ գայթակղիչ առաջարկների ստացում, նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան իրենց ծառայողական կարիերայում միանգամից մի քանի աստիճան վեր բարձրանալ:Օրը հարմար է երիտասարդ մարդկանց հետ շփումների համար` նրանց պատանեկան խանդավառությունը կփոխանցվի ձեզ: Սեփական ուժերի մեջ համոզվածությունը կօգնի լուծել ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի ամենաբարդ հարցեր:

 

Կույս. Այսօր կարող են իրենց մասին հիշեցնել հին խնդիրները, չի բացառված, որ ստիպված լինեք վերադառնալ այն հարցերին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Անսպասելիորեն կարող է պարզվել, որ դաշնակիցները ձեզանից դժգոհ են, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ էլ ստիպված կլինեն խզել գործնական հարաբերությունները վաղեմի գործընկեների հետ: Ձեր շուրջը բացահայտ խոսվում և քննարկվում է այնպիսի բաների մասին, որոնք նախկինում քողարկվում էին, և դա ձեզ վրդովվեցնում և անհանգստացնում է:Բարեբախտաբար, իր մասին հիշեցնում է դրական միտումների ազդեցությունը, ինչի շնորհիվ էլ դուք կարողանում եք հայտնվել անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում:

 Կշեռք. Խաբուսիկ թեթև օր է: Թվում է, թե դուք ի վիճակի եք հաղթահարել բացարձակապես ամեն ինչ, սակայն իրականում այդպես չէ: Շատ ավելի, քան ձեր հնարավորություններն են, դուք գերագնահատում եք ձեր հմայքը` այն, ճիշտ է, բավական ազդեցիկ է, սակայն անսահման չէ: Ձեզ համակրում են ոչ բոլոր այն մարդիկ, ում հետ դուք գործ եք ունենում` դա պետք է հաշվի առնել և’ գործնական բանակցություններում, և թե` անձնական բնույթի հարցեր քննարկելիս:Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, չեն բացառված նաև դրանց հետ կապված լուրջ ծախսերը: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կվատանա:

Կարիճ. Չնայած որ օրը ընդհանուր առմամբ չի կարելի  անբարենպաստ անվանել, ժամանակ առ ժամանակ կարող են ծագել լուրջ բարդություններ: Հնարավոր են խնդիրներ շփումներում, որոնք հիմնականում կծագեն ձեր ոչ անկեղծ լինելու, կիսատ ու երկիմաստ խոսելու, ակնարկների հակված լինելու պատճառով: Այսօր ցանկալի չէ ընդունել կարևոր որոշումներ, կնքել երկարաժամկետ գործարքներ, քննարկել գործնական համագործակցության հեռանկարներ:Անձնական բնույթի խնդիրները կլուծվեն արագորեն, մտերիմ մարդիկ իրենց ուժերի սահմաններում օգնում և սատարում են ձեզ: Օրվա ընթացքում հնարավոր են հաջող գնումներ:

Աղեղնավոր.  Օրվա ոչ բոլոր մտահղացումներն է հնարավոր դառնում իրականացնել այն տեսքով, ինչպիսին, դրանք պետք է լինեին ձեր պատկերացմամբ, և դրա պատճառը թաքնված է այն բանում, որ ձեր կյանքին միջամտող մարդկանց և հանգամանքների ազդեցությունը բավական մեծ է և ոչ այնքան բարենպաստ: Պահերով ձեզ կարծես պատառ-պատառ են անում, թույլ չտալով կենտրոնանալ ձեզ համար առավել կարևոր թվացող գործի վրա: Արժե վերանայել ղեկավարության հետ ձեր հարաբերությունները` սա այն պահն է, երբ դրանք կարելի է դրականորեն փոփոխել: Մտերիմների հետ դժվար կլինեն շփումները, սակայն ձեր նախազգացումը ցույց կտա, թե ինչպես վերականգնել ներդաշնակությունը:

Այծեղջյուր. Այսր հնարավոր կլինի հաջողության հասնել, միայն թե` մեծ ջանքերի գնով: Սա ձեզ համար ամենաբարենպաստ օրը չէ` դուք փոխանակ հանգիստ ու հետևողական գործելու, նետվում եք ամեն մի  ձեր առջև խոյացող ամրության վրա` առանձնապես չմտահոգվելով այն մասին, թե կա արդյոք դրա անհրաժեշտությունը: Արժե լսել խելամիտ ու փորձված մարդկանց խորհուրդները` դա միգուցե կօգնի խուսափել անիմաստ ունայնությունից:Այսօր ձեր լավագույն որակները բավական վառ են դրսևորվում, և պատահական չէ, որ  դուք գտնում եք նոր ընկերներ և երկրպագուներ: Չեն բացառված ռոմանտիկ արկածներ` բավական թեթևամիտ, ինչից դրանք էլ’ ավելի հաճելի են դառնում:

Ջրհոս.  Սա ամենաթեթև օրերից չէ, սակայն այն զուրկ չէ հաճելի առանձնահատկություններից, որոնցից ամենաառաջնայինը էմոցիոնալ ֆոնի կայությունն է: Դրա շնորհիվ դուք պահպանում եք հոգեկան հավասարակշռությունը անգամ այն պահերին, երբ բացառապես ամեն ինչ ընթանում է ոչ ձեր ուզածով:Հնարավոր է դառնում ինչ-որ վաղեմի ընտանեկան կոնֆլիկտի հարթումը: Օգտվեք բարենպաստ պահից, որպեսզի կարգավորեք ավագ ազգականների հետ հարաբերությունները, լուծեք ընդհանուր ունեցվածքի կամ ֆինանսների հետ կապված հարցեր:

Ձկներ. Այսօր ձեզ սպասում է ազդեցիկ անձի հետ դիմակայություն: Թշնամին ոչ միայն ուժեղ է, այլև` նենգ, և նրա հետ պայքարից խուսափելն անհնար է: Այնպես որ, ավելի լավ է հավաքեք ուժերը և փնտրեք հուսալի դաշնակիցների: Մեծ է մանր, սակայն ծայր աստիճան տհաճ սխալների և թյուրիմածությունների հավանականությունը, որոնց պատճառով ձեզ համար կարևոր գործերի ընթացքը դանդաղում է: Չի բացառված, որ պետք կլինեն լրացուցիչ ծախսեր` արդիական հարցեր լուծելու համար: Չգնաք ռիսկի, որքան էլ որ մեծ լինի գայթակղությունը` օրը լրջագույն զգուշավորություն է պահանջում: Երեկոն աանցկացրեք մտերիմների շրջանում:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement