Տեղ գյուղում հայտնաբերվել է 1990-ական թվականների հրետանային արկ
SOCIETYՆոյեմբերի 10-ին, ժամը 10:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հայտնաբերվածը 1990-ական թվականների հրետանային արկ է՝ առանց պայթուցիչի:
Մինչ N զորամասի սակրավորների ժամանելը՝ փրկարարները սահմանազատել են տարածքը:
N զորամասի սակրավորներն արկը տեղափոխել են N զորամաս: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



