Անցած շաբաթ գրանցվել է 218 արտակարգ դեպք. Զոհվել է 6, փրկվել՝ 2 քաղաքացի
SOCIETYՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 4-ից 10-ը գրանցվել է 380 դեպք, որից 218-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 141 կենցաղային կանչ, 117 հրդեհի ահազանգ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 6 եւ տուժել 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի:
Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 3 դեպք, որից 2-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 11 դեպք, տուժել է 17 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



