Գյումրիում ձախորդ գողը բռնվել է պատուհանից դուրս գալիս. «մտա գներս, բայց բան չեմ գողացել»
SOCIETYՆոյեմբերի 10-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Սահմանապահների փողոցում էին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փողոցի մի տան պատուհանից դուրս գալու պահին նրանք բռնել եւ, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պտուտակահան եւ բջջային երկու հեռախոս:
Նա հայտնել է, որ նշված հասցե մուտք է գործել գողության նպատակով, սակայն ոչինչ չի գողացել:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



