Ամուսինդ ռոմանտիկ չէ՞. ահա 5 խորամանկ միջոց նրան այդպիսին դարձնելու համար
LIFEՑանկանու՞մ եք, որ ձեր ամուսինն ավելի ռոմանտիկ լինի, ծաղիկներ նվիրի, անակնկալներ մատուցի ձեզ, միասին գնաք զբոսնելու և այլն։ Ներկայացնում ենք հինգ խորամանկ քայլ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։
1. Սկսեք ավելի իրատեսական քայլերից
Իհարկե, ձեր ամուսինը սիրային նովելի հերոս չէ։ Ավելին, նա միգուցե իրեն ռոմանտիկ զգա, սակայն չլինի այն տղամարդը, որի մասին դուք իսկապես երազում եք։ Ուստի, պետք է սկսել ամենատարրական եւ իրատեսական քայլերից։ Կարելի է խնդրել, որ նա աղբը թափի, օգնի կրել ծանր պայուսակները։ Իհարկե, եթե տղամարդը անում է այս ամենը, ուրեմն կինը պետք է երախտապարտ լինի տղամարդուն։
2. Նախաձեռնությունը վեցրեք ձեր ձեռքը
Սիրային նամակ գրեք ձեր ամուսնուն եւ փոքր-ինչ օծանելիք շաղ տվեք թղթի վրա։ Փոքրիկ նվեր գնեք ամուսնու համար եւ դրեք այն նրա ավտոմեքենայի մեջ։ Նրա էլեկտրոնային փոստին սիրային նամակ ուղարկեք եւ ռոմանտիկ ընթրիք կազմակերպեք ձեզ համար։ Զանգեք նրան եւ ասեք․ «Ես քեզ սիրում եմ»։ Հիշեք, որ այս ամենը դուք անում եք հանուն ձեր սիրելի անձնավորության։ Իսկ եթե այս ամենից հետո ձեր ամուսինը կրկին ոչինչ չի անում, ուրեմն կարելի է մեղմ ու հանգիստ ասել կամ ակնարկել ձեր ցանկությունների մասին։
3. Նշեք, թե ինչ եք ցանկանում
Ցանկացած պարագայում նշեք, որ նա իսկական ջենթլմեն է, եւ դուք իսկապես շատ եք սիրում ու գնահատում նրան։ Եվ երբ նա կնշի, որ դուք հիանալի տեսք ունեք եւ հաճելի օծանելիք եք օգտագործում, ուրեմն կարելի է համբուրել նրան եւ «շնորհակալություն» ասել։ Երբ արդեն զգայական կապը կմեծանա, արդեն կարելի է ասել, թե ինչ եք իրականում ցանկանում։ Հիշեք, մի սպասեք, որ տղամարդը կարդա ձեր մտքերը․ նա այդ ունակությունները չունի։
Առավել մանրամասն՝ Այստեղ