Ի՞նչը երբեք չեն ներում կենդանակերպի նշանները
LIFEՀորոսկոպի տարբեր նշաններ ունեն կոնկրետ արարքների ցանկ, որոնք երբեք ու ոչ մի պարագայում չեն ներում այլոց։ Ահա թե որ արարքներն են աններելի հորոսկոպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցիչների համար։
Ինչը երբեք չեն ներում կենդանակերպի նշանները
Խոյ
Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն ների, եթե իրենց խանգարեն առաջ շարժվել, իսկ քանի որ առաջ ասվածը նրանց համար հարաբերական հասկացություն է, ապա ավելի լավ է ընդհանրապես չասել նրանց, թե ինչ անել, որովհետև Խոյերն իրենք էլ հրաշալի գիտեն, թե ինչ անել ու առավել ևս՝ ղեկավարել։
Ցուլ
Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչը երբեք չի ների, եթե Դուք նրան զրկեք այն բարիքներից, որ ինքն է ստեղծել իր համար, իսկ քանի որ նա դրանց համար, որպես կանոն, երկար ու տքնաջանորեն է աշխատում, ապա այդպիսի բարիքները բավականին շատ են, ընդ որում՝ խոսքը միայն նյութական բարիքների մասին չէ։ Օրինակ, եթե Դուք տանեք Ցուլի սիրած էակին, ապա կվաստակեք մշտական թշնամի։
Երկվորյակներ
Դե, իսկ երկվորյաակները երբեք չեն ների, եթե փորձեն սահմանափակել նրանց շփման օղակը։ Նրանք նաև տանել չեն կարողանում, երբ նրանց խոսքն ընդհատում են, ու եթե Դուք չարաշահեք դա, ապա հեշտությամբ կվերածվեք նրա համար 1 թշնամու։
Խեցգետին
Խեցգետինները չեն ներում, եթե առանց թույլատվություն ստանալու ներխուժում են նրանց ներաշխարհ։ Ընդ որում, երբ ժամանակը գա, ու Դուք բավականին մտերիմ լինեք, նրանք ինքնուրույն կբացվեն Ձեր առջև, այնպես որ, պետք չէ ճնշել, իսկ երբ նրանք բացվում են, անպայման ուշադրությամբ լսեք նրանց, հակառակ դեպքում կվերածվեք թշնամու։
Առյուծ
Առյուծները երբեք չեն ների, եթե Դուք չհիանաք նրանով։ Բանն այն է, որ նրանց արժանիքների մասին խոսելը նույնքան կարևոր է Առյուծների համար, որքան օդն ու ջուրը: Նրանք, բառիս բուն իմաստով, տառապում են այն պահերին, երբ քննադատվում են, բայց փոխարենը էներգիայով են լցվում, երբ իրենց ծափահարում են, գովում ու հիանում։
Կույս
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անկարող են ներել փնթիությունն ու թափթփվածությունը, հատկապես, եթե Դուք դա արել եք նրան վերաբերող հարցերում։ Նրանք տանել չեն կարողանում անկարգությունն՝ իր ցանկացած դրսևորմամբ, բայց Դուք հնարավորություն կունենաք ներում ստանալու, եթե կարողանաք նրանց համար անհասկանալի ինչ-որ ձևով կարգի բերեք Ձեր իսկ պատճառով ստեղծված խառնաշփոթը։
Շարունակությունը՝ այստեղ