ԱԺ-ում շարունակվում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը (ուղիղ)
POLITICSՀայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 14-ին շարունակում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները:
Նշենք, որ այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 36 հարց: Օրակարգում է նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
Նշենք, որ նախօրեին ԱԺ-ում չընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը հնարավորություն կտար ԱԺ նախագահին մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին:
Թեեւ ԲՀԿ-ն դրական ելույթներ էր ունենում, սակայն վերջին պահին ձեռնպահ քվեարկեց: «Լուսավոր Հայաստանը» եւս կողմ չքվեարկեց, իսկ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ անփութորեն չմասնակցեցին քվեարկությանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



