Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ

SOCIETY

Past.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 22 մլն դրամ հավելյալ ֆինանսավորում` համընդհանուր ներառական կրթության արդյունավետ իրականացման նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

 

Նշված ֆինանսավորումից  17 մլն դրամը կհատկացվի «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին`  հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների մասնագիտական շարունակական վերապատրաստումը կազմակերպելու համար:

Իսկ 5 մլն դրամը նախատեսված է վերապատրաստող կազմակերպությունների առցանց հայտագրման և դասընթացների հայտարարությունների տեղադրման նոր համակարգ մշակելու, ներդնելու և սպասարկելու համար: Գումարը կհատակացվի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին»:

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 14-ի նիստում`  բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով:

 

Ուսուցիչների վերապատրաստումը համընդհանուր ներառական կրթության ծրագրի արդյունավետության  ապահովման համար գերակա նշանակություն ունի: ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է ստեղծել վերապատրաստող կազմակերպությունների առցանց հայտագրման և դասընթացների հայտարարությունների տեղադրման միասնական համակարգ, որտեղ  գրանցվելուց հետո կազմակերպություններին հնարավորություն կտրվի հրապարակել վերապատրաստման դասընթացների իրենց հայտարարությունները և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Համակարգը հնարավորություն կընձեռի վերապատրաստման հավակնորդ ուսուցիչներին ընտրելու և գրանցվելու վերապատրաստման դասընթացներին։ Յուրաքանչյուր ուսուցիչ համակարգում կունենա վիրտուալ միավորների հաշիվ (account)։ Համակարգը նաև հնարավորություն կտա ուսուցիչներին առցանց համակարգում ներկայացնել վերապատրաստման հետ կապված իրենց կարիքներն ու հետաքրքրվածությունը, որը ուղղորդիչ նշանակություն կունենա վերապատրաստման դասընթացներ մշակման համար։

Ինչ վերաբերում է «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի» վերապատրաստումներին` 2019 թվականի հուլիսի 1-ից նոյեմբերի 1-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամը իրականացրել է  «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացման» փորձնական ծրագիրը, որի շրջանակում կատարվել է 60 վերապատրաստող-մենթորի  ընտրություն: Նշված 60  մասնագետները դպրոցներում կիրականացնեն հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների ներառական կրթության մասնագիտական կարողությունների զարգացում (վերապատրաստում և մենթորական աջակցություն)։ Գումարը նախատեսված է մասնագետների վարձատրությունն ապահովելու համար։

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding