Սաութգեյթը քննադատել է Անգլիայի թիմի ֆանատներին՝ Գոմեսին սուլելու համար
SPORTՖուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը դատապարտել է թիմի ֆանատների վարքը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի խաղում։ Անգլիացիները 7։0 հաշվով հաղթել էին Չեռնոգորիային եւ ապահովել եզրափակիչի փուլի ուղեգիր։
Անգլիայի հավաքականի ֆանատները սուլոցներով էին դիմավորել 70-րդ րոպեին փոխարինման դուրս եկած «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսին, որի հետ վիճաբանության պատճառով «Մանչեսթեր Սիթիի» հարձակողական կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մեկ խաղով հեռացվել էր թիմից։
«Ամբողջ թիմը հիասթափված է երկրպագուների վերաբերմունքից։ Անգլիայի հավաքականի ոչ մի խաղացող արժանի չէ սուլոցների։ Ես չեմ հասկանում՝ ինչպես է հնարավոր այդպիսի բան։
Գոմեսը ոչ մի սխալ բան չի արել։ Ջոն ու Ռահիմը ընկերներ են, եւ մենք չենք ցանկանում, որ որեւէ մեկը բախվի նման իրավիճակի»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հանդիպումից հետո Ռահիմ Ստերլինգը եւս դիմել է երկրպագուներին՝ նշելով, որ այս իրավիճակում մեղավորն ինքն է, եւ մեկ խաղով հեռացվելը համարժեք պատիժ է։