Կենդանակերպի նշաններ, ում հետ հարաբերություններ կառուցելը չափազանց բարդ է
LIFEԿենդանակերպի այս նշանների ներկայացուցիչներն առանձնանում են բարդ բնավորությամբ, ինչը դժվարացնում է նրանց հետ հարաբերությունների կառուցման ընթացքը:
Կույս: Կույսերն ինքնաբավ մարդիկ են, ովքեր փորձում են որոշել հարաբերությունների ուղղությունը: Նրանց հետ հանդիպման ընթացքում կարող է տպավորություն առաջանալ, թե ձեզ պարտադիր փորձաշրջանով աշխատանքի են ընդունել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հետաքրքրասեր են, ուզում են ձեր մասին ամեն բան իմանալ: Բացի այդ՝ Կույսերը հակված են սուբյեկտիվության ու սառնության: Նրանք, որպես կանոն, հեռու են պահում զուգընկերոջը, փորձում են շատ չանկեղծանալ ու ամեն կերպ վերահսկում են զուգընկերոջը:
Կարիճ: Հարաբերություններում Կարիճները շատ տարբեր են. նրանք կարող են շատ սիրալիր լինել, բայց հաջորդ վայրկյանին դառնալ փակ ու չշփվող: Շատ դժվար է հարաբերություններ կառուցել մարդու հետ, ում մտքերն ու տրամադրության անկումները ձեզ համար անհասկանալի են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց շատ հեռու են պահում՝ ամեն կերպ պաշտպանելով սիրտն ու ներաշխարհը: Կարիճները կարող են նաև անկայուն ու անկանխատեսելի լինել:
Աղեղնավոր: Աղեղնավորը պարտականություններ ու կապվածություն չի սիրում՝ կարծելով, թե դա սահմանափակում է իր ազատությունն ու ձեռնաշղթաներ հագցնում իրեն: Նրանց դուր է գալիս թեթև սիրախաղը, զգացմունքների առատությունը, բայց ոչ՝ պատասխանատվությունը: Առաջին հայացքից՝ նրանք մակերեսային, իմպուլսիվ, անլուրջ են թվում, ով սիրավեպի ամենավառ պահին կարող է հանկարծակի անհետանալ, ընդ որում, առանց բացատրությունների: Հարաբերությունների հենց սկզբնական շրջանում Աղեղնավորները մեծ հույսեր ու սպասումներ չեն կապում դրանց հետ. նրանք պարզապես հաճելի ժամանակ են անցկացնում:
Շարունակությունը՝ այստեղ