Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՅԴ-ն դիմել է ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին»՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով

POLITICS

Past.am

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը նամակով դիմել է ԱԺ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին, որով առաջարկում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելԼ

 

«Դիմումում, մասնավորապես, ասվում է.

 

«Պատվելի խմբակցություններ,

 

Ինչպես գիտեք արդեն տեւական ժամանակ հանրության լայն շրջանակի մոտ տարակուսանք եւ ընդվզում է առաջացրել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում մեկ նախարարության պատասխանատվության ներքո մեկտեղված կառավարության քաղաքականությունը: Առանց համապարփակ հայեցակարգի, օրակարգ են բերվել եւ իրականացվում են մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ազգային արժեհամակարգի եւ հաստատությունների դեմ:

 

Ընդվզման առաջամարտիկը հայ երիտասարդությունն է, ով դեմ է ազգայինը առաջադիմականին արհեստականորեն հակադրող նախարարի եւ նրան աջակցող քաղաքական թիմի մոտեցումներին ու ազգային ինքնությանը հարվածող գործողություններին: Պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը նաեւ անվայել վարքագիծ է դրսեւորում:

 

ԿԳՄՍ նախարարության բազմաթիվ գործողությունների եւ վարվող քաղաքականությանը դեմ են արտահատվում մշակութային գործիչներ, գիտամանկավարժական կոլեկտիվներ, ակադեմիական հանրության ներկայացուցիչներ, հեղինակություն ունեցող բազմաթիվ մարդիք: Իշխանափոխությանը հաջորդած 1,5 տարվա ընթացքում այս ոլորտներում դրական փոփոխությունների փոխարեն ականատեսն ենք անձի արժանապատվությունը վիրավորող, ազգային միասնականությանն ու ինքնությանը, ավանդական արժեքներին հարվածող իշխանության ներկայացուցիչների վարքագծին:

 

Երիտասարդական շարժման կազմակերպիչների եւ հանրության լայն շրջանակների կողմից առաջադրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնից ազատելու հարցը, որպես ոլորտային քաղաքականության մշակման եւ իրականացման` սահմանադրությամբ եւ օրենքով լիազորված պատասխանատուի:

 

Պետության խորհրդարանական կառավարման համակարգին անցած Հայաստանի Հանրապետությունում՝ սահմանադրությամբ Ազգային ժողովին  ու նրա առանձին մարմիններին վերապահվել է գործադիրի վրա ներգործելու հնարավորություն: Մասնավորապես, սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի խմբակցություններն ունեն կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք: Հարցապնդումների պատասխանները ներկայացվում են Ազգային ժողովի նիստում: Խմբակցության առաջարկությամբ հարցապնդման պատասխանը քննարկվում է: Հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը կարող է առաջարկել վարչապետին քննարկել կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը:

 

Սահմանադրության 152-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության կարգի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նախարարն ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում եւ իրականացնում է կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը: Նույն օրենքի համաձայն կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության եւ լեզվի, հայ ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժի ամրապնդման, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանման եւ զարգացման, գիտական եւ գիտատեխնիկական, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի համակարգի բնականոն գործունեության ապահովման, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառների պահպանման ու զարգացման ապահովման, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի համակարգերի որակի եւ արդյունավետության մոնիտորինգի եւ գնահատման, մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի բնագավառում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը, ինչպես նաեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հարցերի, բնակչության առողջության ամրապնդման, ֆիզիկական դաստիարակության համակարգի ստեղծման, մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի եւ մարզիկների մասնակցության, սպորտի բնագավառում գիտամեթոդական ու վերլուծական աշխատանքների իրականացման, ծրագրերի համադասման ապահովման, երիտասարդության ներուժի իրացման եւ զարգացման համար արդյունավետ մեխանիզմների մշակման եւ կիրառման, երիտասարդների մասնակցային գործընթացների խթանման, հոգեւոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված Կառավարության քաղաքականությունը:

 

Ակնհայտ է, որ հանրության լայն շրջանակների դժգոհությունն առաջացրած ՀՀ ԿԳՄՍ նախարարության վարվող քաղաքականությունն ու նախաձեռնված գորողությունները չեն համապատասխանում վերը նշված, ինչպես նաեւ մի շարք օրենսդրական պահանջներին (այդ թվում՝ կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, ինչպես նաեւ Հայաստնյայց առաքելական սուրբ եկեղեցու վերաբերյալ օրենսդրությանը):

 

Ելնելով վերը նշվածից, դիմելով Ձեզ՝ ակնկալում ենք, որ կիրականացնեք սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված գործողություններ՝ նախաձեռնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթացը:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference