Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պլաստիկ վիրահատությունից առաջ եւ հետո». արտասահմանյան կայքերը կարծել են՝ մոդել Լիլիթ Մարտիրոսյանն ու Լիլի Մորտոն նույն մարդն են

PHOTO

Past.am

Արտասահմանյան որոշ կայքեր եւ բլոգեր թյուր ինֆորմացիա են տարածել՝ անդրադառնալով հայկական «կենդանի բարբիին»՝ Լիլի Մորտոյին: Նրանք իբրեւ Լիլիի՝ մինչ պլաստիկ վիրահատությունները կատարած լուսանկարներ ներկայացրել են մեկ այլ մոդել՝ գեղեցկության մրցույթների մասնակից եւ դափնեկիր Լիլիթ Մարտիրոսյանի լուսանկարները՝ փորձելով ցույց տալ, թե ինչպիսին էր Լիլի Մորտոն մինչեւ շիկահեր «Բարբի» դառնալը:

 

 

Կայքերին շփոթության է մատնել մոդելների նույն՝ Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունը եւ նրանք սխալմամբ նույնացրել են երկու հայուհիներին:

 

 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում գյումրեցի մոդել Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ կայքերում տեղ գտած հոդվածների մասին իրեն հայտնել էր հետեւորդներից մեկը: Լիլիթի փոխանցմամբ՝ ինքը ոչինչ չունի Լիլի Մորտոյի դեմ, սակայն զարմանք է ապրել լրագրողների ոչ պրոֆեսիոնալ մոտեցման պատճառով.

 

 

«Միանգամից ուսումնասիրեցի այդ կայքերը՝ փորձելով գտնել աղբյուրները: Ավելի շատ զարմանք ապրեցի այն փաստից, թե ինչպես կարելի է լինել նման ոչ պրոֆեսիոնալ. Այո, մենք ունենք նույն անուն-ազգանունը, բայց մենք երկուսս էլ տարբեր կայացած մարդիկ ենք: Կայքերում օգտագործվել են իմ նկարները՝ որպես Լիլիի՝ մինչեւ վիրահատությունն արված լուսանկարներ, դրանց զուգակցվել է խեղաթյուրված՝ իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա: Եվ ցավալին այն է, որ մի անորոշ աղբյուրից մյուս լրատվականները copy են արել նույն նյութն ու տարածել նաեւ իրենց մոտ: Ես նշել եմ ու էլի եմ ուզում շեշտել, որ Լիլիի դեմ ոչինչ չունեմ, պարզապես կարծում եմ՝ երկուսիս էլ հաճելի չէ նույնացվելը»,-ասում է Լիլիթը՝ հավելելով, որ անձամբ նամակներ է գրել տվյալ կայքերին՝ տեղեկացնելով, որ սխալ ինֆորմացիա են տարածել եւ պահանջելով հերքում ներկայացնել:

 

 

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է ունենա պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնք հետամուտ կլինեն, թե ինչ ինֆորմացիա են հրապարակում, արդյոք դա իրակա՞ն է, արդյոք չի՞ ոտնահարում անձի իրավունքները: Մենք երկուսս էլ մեր ոլորտում մեր ուրույն տեղն ունենք ու կարծում եմ՝ չարժի մեզ նույնացնել: Լիլիի անունից չեմ կարող կարծիք հայտնել, բայց ենթադրում եմ, որ ոչ մեկին էլ հաճելի չի լինի նման բանը»:

 

 

Լիլի Մորտոն արտասահմանյան կայքերում տարածված նյութերն ավելի ուշ է տեսել: Այդ մասին նրան հայտնել է քույրը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիլին նշեց, որ արդեն սովոր է համացանցում իր մասին տարատեսակ հրապարակումներին, եւ դրանցից շատերին այլեւս ուշադրություն չի էլ դարձնում:

 

 

«Ամեն դեպքում, ինքս էլ հատուկ այդ կայքերի համար հերքում եմ այդ նյութերի բովանդակությունը»,-նշեց մոդելը:

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts