Սովորություններ, որոնցից արժե հրաժարվել՝ երջանիկ լինելու համար
LIFEՆերկայացնում ենք խորհուրդներ, որոնցից պետք է հրաժարվել՝ երջանիկ լինելու համար։
Բավական է հետաձգել ձեր նպատակներին հասնելը
Ոմանք երազում են հաջողության հասնելու մասին, իսկ մյուսները իրենց կամքի ուժի շնորհիվ հասնում են դրան: Հաճախ մենք դիմադրում ենք գործողություններին ու փոփոխություններին հենց այն ժամանակ, երբ ամենից շատ ենք զգում դրանց կարիքը: Ուրեմն ուշքի եկեք, ու եթե պետք է՝ ինքներդ ձեզ ստիպեք գործի անցնել: Որքան երկար եք ինչ- որ բան հետաձգում, այդքան ավելի բարդ ու սարսափելի է դառնում այն անելը: Այն, ինչ մենք չենք հասցնում սկսել այսօր, մենք չենք կարողանա ավարտել վաղը, մինչդեռ ոչինչ այդքան չի նյարդայնացնում մարդուն, որքան անավարտ գործը: Եթե ուզում եք հայտնվել ինչ -որ տեղում կամ ինչ -որ բանի հասնել, ուրեմն պարզապես սկսեք: Դա արդեն իսկ ձեզ բավականաչափ իմպուլս կհաղորդի, որպեսզի շարունակեք առաջ շարժվել, այնպես որ մի պահ մոռացեք եզրափակիչ գծի մասին ու պարզապես առաջին քայլն արեք: Ասեք ինքներդ ձեզ «Ես որոշել եմ իմ նպատակի իրականացումը սկսել այս փոքր ու չարված քայլից»: Առաջին քայլին կհաջորդեն նաեւ մյուսները, ու դուք չեք հասցնի աչք թարթել, երբ արդեն կսկսեք նկատել այն փոփոխությունները:
2. Բավական է ուրիշներին մեղադրեք ու արդարացումներ հորինեք
Բավական է ուրիշներին մեղադրեք այն բանի համար, ինչ դուք արել եք կամ չեք արել, ինչ զգացել եք, կամ չեք զգացել: Մեղադրելով մյուսներին, դուք պարզապես փորձում եք խուսափել պատասխանատվությունից, ու հետաձգում եք խնդրի լուծումը: Բավական է ձեր կյանքի վերահսկողությունը մյուսներին վստահեք: Ուրիշներին մեղադրելն ավելի վատ է, քան արդարացումներ հորինելը, իսկ արդարացումներ հորինելն առաջին քայլն է դեպի անհաջողություն: Բոլոր ընտրությունների ու որոշումների համար պատասխանատու եք դուք եւ միայն դուք:
Շարունակությունն՝ այստեղ