Հայ եկեղեցին նշում է Ս. Անդրեաս եւ Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրը. վերջինիս խաչել են
CULTURE«Ս. Անդրեաս առաքյալը, մինչ Հիսուս Քրիստոսին հետեւելը, նախապես եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Այս մասին տեղեկացնում է qahana.am-ը:
Նա Պետրոս առաքյալի եղբայրն ու արհեստակիցն էր: Փրկչի համբարձումից եւ Ս. Հոգու էջքից հետո Անդրեաս առաքյալը քարոզել է Հյուսիսային Հունաստանում եւ սկյութների երկրում: Նահատակվել է Պատրա քաղաքում:
Ս. Փիլիպպոս առաքյալը Հրեաստանի Բեթսայիդայից էր, Պետրոս առաքյալի հայրենակիցը: Հավանաբար նա էլ է նախապես եղել Հովհաննես Մկրտչի աշակերտը: Քարոզել է Փոքր Ասիայում եւ նահատակվել Հերապոլիս քաղաքում` խաչելությամբ:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Անդրեաս եւ Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակը տոնում է Ս. Խաչի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



