Մոսկվայում սպանված Աշոտ Բոլյանը «Մասիվցի Անդիկի» սպանության գործով որևէ կարգավիճակ չուներ. ՔԿ
SOCIETYՆոյեմբերի 13-ին Մոսկվայում սպանված թայբոքսինգի հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանը «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Նման անուն-ազգանունով անձ գործում ներգրավված չէ, շարունակվում է ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Անդրանիկ Հարությունյանի մահվան հանգամանքները»,-ասաց Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ դեռ հայտնի չէ սպանության պատվիրատուն:
Նշենք, որ Բոլյանի սպանությունից հետո մամուլում լուրեր տարածվեցին, թե նա է կազմակերպել Անդրանիկ Հարությունյանի սպանությունը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանը սպանվել է Մոսկվայի հարավ-արեւմուտքում։
Երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող տնից դուրս է եկել եւ գնացել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա վրա, այդ թվում եւ գլխին, ու դիմել փախուստի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



