Արցախի ոստիկանությունում իրականացվել է ՔՊ կառավարման մարմինների եւ ուժերի ստուգում
POLITICSԱՀ ոստիկանությունում այսօր իրականացվել է ԱՀ քաղաքացիական պաշտպանության(ՔՊ) կառավարման մարմինների եւ ՔՊ ուժերի պատրաստականության աշխատակարգի բերման ստուգումներ, որին մասնակցում էին ԱՀ ոստիկանության հանրապետական հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար կազմը:
Քաղաքացիական պաշտպանության ստուգումներն անց են կացվել ԱՀ ՔՊ պետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ` ընգրկելով ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար կազմը` ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Ղեկավար կազմի հավաքից, ՔՊ կառավարման կետերի բացազատումից հետո հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ ոստիկանության հանրապետական հասարակական կարգի պահպանության ծառայության պետ, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



