Yerevan, 05.April.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ւմ էր պետք Թեւոսիկի բեմադրությամբ կազմակերպված «մասկի շոուն»

SOCIETY

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 19-ին մեծ շուքով բերման ենթարկվեց քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Թեւոսիկը, որը անձի առեւանգման մեղադրանքով նախորդ տարվա դեկտեմբերին էր ազատ արձակվել կալանավայրից՝ 1 տարի մնալով պատժախցում: Ու հասկանալի է, որ նրան կրկին բերման ենթարկելու մասին որոշումը չէր կարող պատահական լինել. հավանաբար Թեւոսիկն ինչ-որ հարցում սխալ է թույլ տվել: Իհարկե, պաշտոնապես հայտարարվեց, որ ապօրինի հրազեն պահելու կասկածանքով է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը բերման ենթարկել Թեւոս Սաֆարյանին, Կարեն Բագրատունյանին՝ Սամբիստ Կարենին, Հարություն Ալեքսանյանին՝ Քանաքեռցի Հարու թին, եւ եւս 7 հոգու, որոնց մեջ է եղել նաեւ Թեւոս Սաֆարյանի որդին՝ 23-ամյա Նորիկ Սաֆարյանը:

Նկատենք, որ ցանկացած քրեական հե ղինակության եւ նրան ուղեկցող ավտոմեքենա, եթե ոստիկանությունը նույնիսկ պատահականության սկզբունքով կանգնեցնի, ապա հաստատ զենք եւ թմրանյութի նման ինչ-որ զանգված կհայտնաբերվի: Եւ այս իրավիճակում մի շատ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ ոստիկանությունը հենց հիմա հիշեց Թեւոս Սաֆարյանին: Չէ՞ որ նա ամիսներ առաջ էր կալա նավայրից դուրս եկել ու կարծես թե հարթել էր իր հարաբերությունները քրեական ու քաղաքական այն շրջանակների հետ, որոնց հետ բախման արդյունքում հայտնվել էր ճաղերի հետեւում: Բայց ինչպես երեւում է՝ իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ, եւ Թեւոսիկը կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Որտե՞ղ է նա սխալվել, առայժմ դժվար է ասել. գուցե եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության համար վրեժխնդիր լինելու մասով ինչ-որ հայտարարություննե՞ր է արել կամ ինչ-որ շրջանակների՞ է հայհոյել: Չի բացառվում: Բայց այն, որ Երեւանի փողոցում ի տես բոլորի կատարված «մասկի շոուն» կազմակերպված էր հենց Թեւոս Սաֆարյանին բերման ենթարկելու գործընթացը ցույց տալու համար, միանշանակ է: Օպերատիվ նկարահանում իրականացնող տեսախցիկը «զախվատի» օպերացիայից հատկապես ֆիքսել է Թեւոս Սաֆարյանի ձեռքերը ոլորելու պահը, եւ վերջ:

Հավելենք, որ բոլոր մասնակիցներին ՀՀ ոստիկանությունը բերման ենթարկելուց հետո հանձնել է ՀՀ քննչական կոմիտեին: Այստեղ էլ մեծ օպերատիվությամբ արագ կողմնորոշվեցին, որ ապօրինի զենք կրելու համար պետք է կալանավորել 2 հոգու, իսկ մյուսներն ազատ արձակվեցին՝ երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ: Իսկ ովքե՞ր էին զենք կրողները. Արդյո՞ք հենց նրանց էին պատկանում հայտնաբերված զենքերը, որոնք կալանավորվեցին, թե՞ պարզապես նրանք «իրենց վրա վերցրին» զենքերը, որպեսզի Թեւոս Սաֆարյանն ազատ արձակվի: Սրանք հարցեր են, որ դեռ պետք է պարզի օբյեկտիվ քննությունը:

Տեղեկացնենք, որ ապօրինի զենք կրելու հատկանիշներով քննչական կոմիտեում քրեական գործ է քննվում: Ինչպես հայտնի է՝ Թեւոս Սաֆարյանին տեղափոխող «Բենթլին» պատկանում է ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանին, որը երեկ խոստովանեց, որ Թեւոսն իր բարեկամն է, որից չի կարելի հրաժարվել: Եւ ինքն իր ավտոմեքենան տվել էր Մոսկվայից Հայաստան եկած Թեւոսին՝ իր մեկ այլ ընկերոջ՝ Արծվի կառուցած եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու համար: «Իրավունք չունեին 5-6 ավտոյով ման գան, խախտում են արել, դրա համար էլ բռնել են»,- փորձեց իրավիճակը թեթեւացնել Սեյրան Սարոյանը:

Մինչդեռ Թեւոսին բերման էին ենթարկել ապօրինի զենք ունենալու կասկածանքով, ավելին՝ պատգամավորը ոչ մի խոսք չասաց այն մասին, որ իր վարորդ Արմեն Ղարիբյանն ապօրինի զենք եւ 5 փամփուշտ ունենալու մեղադրանքով արդեն իսկ կալանավորված էր: Արդյո՞ք Սարոյանի վարորդը պարզապես ՙանմեղ զոհ է՚ այս պատմության մեջ եւ ապօրինի զենքն «իր վրա է վերցրել», որպեսզի փրկի Սեյրան Սարոյանին (եթե զենքը նրանն է) կամ Թեւոսին (եթե զենքը վերջինիս է պատկանում): Ամեն դեպքում պատգամավոր Սարոյանը ինչ-որ բան ակնհայտորեն թաքցնում էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome