Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


«Պետք է հեն­վենք ազ­գա­յին ար­ժեք­նե­րի վրա, մնա­ցած ամեն ինչ կգա ու կգնա, ոչ մի հետք չի թող­նի»

INTERVIEW

Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի համար բոլորովին կարևոր չէ, թե ինչպես կկոչվեր կամ ինչպիսի տեսք կունենար մշակույթի խնդիրները համակարգող գերատեսչությունը։ 

«Կարևոր է, թե այն ինչ քայլեր կձեռնարկի, ինչ ծրագրեր կմշակի, ինչ ճանապարհ կգծի մշակույթը զարգացնելու համար։ Սա է խնդիր, թե չէ նախարարություն է, կոմիտե, թե վարչություն, էական չէ։ 

Բավականին երկար, կոպիտ ասած, «լուծում էինք» Նազենի Ղարիբյանի խնդիրները, քայլերը, որոնք մեզ զարմացնում էին։ Հիմա եկել է նոր մարդ, սպասենք, տեսնենք՝ նա ինչ կձեռնարկի, որ համապատասխան կարծիք հայտնենք։ 

Սակայն, ըստ իս, այստեղ մեկ խնդիր կա, ուրիշ խնդիրներ չկան։ 

Ցավոք սրտի, ով էլ գա նստի նման աթոռներին, գրեթե ոչինչ չի որոշում։ Որոշում է ուրիշ մարդ, իրենք միայն կատարող են։ 

Գուցե սխալվում եմ, բայց իմ տպավորությունն այդ է։ Կոնկրետ որոշումներն այդ մարդկանց ձեռքում չեն, որովհետև եթե այդ մարդիկ որոշեին, Հանրապետության հրապարակում չէր բեմադրվի պերֆորմանսը, 2 մլն 700 հազար դրամ չէր տրամադրվի նման երևույթի։ Թատրոնը ներսից գիտեմ, նման պար բեմադրելու համար բնավ այդքան գումար պետք չէ։ 

Եթե անպայման ուզում էին ֆուտուրիստական ինչ-որ քայլ անել, շատ ավելի փոքր ծախսերով կարելի էր դա իրականացնել։ Եթե պետք է ֆիլմ նկարեն, և հիմքում լիներ սեռի փոփոխությունը, ոչ թե մարդը, եթե գումարներ են տրամադրում արվեստին, ապա ֆիլմեր ստեղծելու համար այնքան լավ, հետաքրքիր թեմաներ կան։ 

Ամեն անկյունից գոռում ենք՝ Թումանյանի, Կոմիտասի 150-ամյակ, բայց գոնե մեկ բան այդ մարդկանց մասին ստեղծվե՞ց։ 

Չէ որ նրանց, հատկապես Կոմիտասի ճակատագրերը պատրաստի սցենարներ են»,«Փաստի» հետ զրույցում ասում է դերասանը։

 Անդրադառնում ենք մեկ այլ խնդրահարույց թեմայի։ 

Ստեփանյանը կարծում է, որ հայոց լեզու, գրականություն, պատմություն առարկաները բուհական ծրագրից հանելը սխալ որոշում է, և ասում է, թե ինչու։ 

«Հայոց լեզու, հայոց պատմություն, կրոն։ Դրանց մասին նման որոշումներ ընդունելը ոչ թե սխալ է, այլ հայերեն չէ։ 

Եթե չհիմնվենք ազգային արժեքների վրա, եթե դրանք չդառնան մեր հիմնաքարը, հիմնասյունը, ապա մնացած ամեն ինչ օդում է, մերը չէ, կգա ու կգնա, ոչ մի հետք չի թողնի։ 

Հիմնականն ազգայինն է։ 

Եթե կարողանանք դպրոցները բարձրացնել այն մակարդակին, որ այլևս բուհերում այդ առարկաներն ուսումնասիրելու կարիքը չլինի, միայն կգոռամ՝ բրավո։ Այն լեզուն, որն այսօր օգտագործում են մեր որոշ հեռուստաալիքներ, հայերեն չի։ Եվ ոչ միայն հեռուստաալիքները։ 

Դահլիճում նստած պատանիները նույն հայերենով շփվում են իրար հետ։ 

Բազմաթիվ օրինակներ կան։ Հարցը դա է, դրա վրա պետք է ուշադրություն դարձնել, թե սերունդը ոնց ենք դաստիարակում։ Եթե խոսում ենք այդ աղավաղված լեզվով, դրան արդեն ոչ մի բուհական ծրագիր չի օգնի»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Կարծիք կա, որ եթե ֆիլմեր նկարահանվեին, օրինակ՝ մյուս ծանրամարտիկների սպորտային գործունեության, կյանքի մասին, կամ էլ պետական ֆինանսավորում հատկացվեր թատերական այլ ներկայացումների համար, ապա վերջերս բեմադրված պերֆորմանսի և նախկին ծանրամարտիկի կյանքի մասին պատմող ֆիլմի շուրջ նման աղմուկ չէր ստեղծվի։ 

Վիգեն Ստեփանյանն այս կարծիքի հետ համաձայն չէ։ «Մարդիկ ընդվզում են, ոչ թե աղմկում։ 

Դրանք շատ տարբեր հասկացություններ են։ Մարդիկ ընդվզում են, որովհետև ցանկացած ռեժիսոր այսօր դարակում պատրաստի մի 4-5 սցենար ունի և շատ ավելի հետաքրքիր թեմաներով։ 

Երբ տեսնում ես, որ նկարահանվում է մի գործ, որի հիմքում ոչ թե մարզիկի ճանապարհն է, սպորտի հետ կապված ինչ-որ պատմություն, այլ շեշտը հատուկ դրված է սեռը փոխելու վրա, իհարկե, ընդվզում ես, անձամբ ինձ դա հետաքրքիր չէ։ 

Դա շատ անձնական հարց է, որի մեջ մտնելն անգամ, շոշափելն ու առնչվելը ճիշտ չէ։ 

Ոչ ոք չգիտի, թե ինչ է կապված դրա հետ, գուցե իրոք մի ողբերգական պատմություն է։ 

Պերֆորմանսի առումով էլ անընդհատ ասվում է՝ ներկայացում, ներկայացում, ո ՞ւր է այնտեղ ներկայացում։ Անգամ վիրավորական է, որ դա ներկայացում են կոչում։ 

Բոլոր թատրոններն իրար հետ վերցրած այդքան ճաշակ ու ստեղծագործական միտք չունե ՞ն, որ արժանանան դրամաշնորհի, բայց մի խումբ գոռացող աղջիկներն՝ արժանանան։ 

Սա է խնդիրը, երբ բացահայտ տեսնում ես, որ արդարացի չէ,  սխալ է և արվում է չգիտեմ ինչ հիմունքների վրա, բնական է, որ ընդվզում ես, ասում ես՝ եղբայր, այդպես չէ, հարցրեք, կյանք ենք դրել թատրոնի վրա, մի խելացի, կարևոր խորհուրդ տանք»,-կարծում է ՀՀ վաստակավոր գործիչը։ 

Արդյո ՞ք նման քաղաքականությունը կարող է քաղաքացիների՝ հատկապես նրանց շրջանում բերել հիասթափության, որոնք հավատում էին իրական փոփոխություններին։ 

«Համոզված եմ, որ շատ-շատերն են հիասթափվել, բայց հիասթափությունը զգացում է, որը գալիս և գնում է, ցանկացած ճիշտ, ոգևորող, ոգեշնչող քայլ կարող է հետ բերել տրամադրությունը։ 

Այնպես չէ, որ հիասթափվեցի, դուռը փակեցի և չեմ ուզում տանից դուրս գալ։ 

Ո՛չ։ 

Ընդվզում ենք, խոսում ենք, լսում, թե ինչ են ասում ուրիշները։ Ցավոք, այն, ինչ ասում են ուրիշները, միշտ չէ, որ ընդունելի է։ Երբ ասում են՝ այո՛, արել ենք, լավ ենք արել, սկսում ես հասկանալ, որ քո կարծիքն այդքան էլ կարևոր չէ, չեն էլ ուզում լսել։ 

Ասում եմ հայի, երևանցու իմ կարծիքը՝ տեսնելով այն ամենն, ինչ այսօր կա։ 

Պատրաստ եմ մասնակից, աջակից լինել ցանկացած լավ ծրագրի, այնպես չէ, որ վե՛րջ, դռները փակվեցին, բայց սպասում եմ այդ առաջարկներին։ Մշակույթը զարգացնելու համար աշխարհում հազար ու մի ֆոնդեր կան, դիմում ենք այդ ֆոնդերին, որպեսզի Հայաստանում ինչ-որ մի գործ անենք։ Ինչո ՞ւ։ 

Հայաստանում չե՞ն կարող նման ֆոնդեր գոյություն ունենալ, որոնք մրցույթներ կհայտարարեն այս կամ այն թեմայով ներկայացումների, ֆիլմերի համար, որոնք կլինեն ծրագրային և մշակույթը կբարձրացնեն էլ ավելի բարձր պատվանդանի վրա։

 Պետք է սատարել, որպեսզի երկրի ստեղծագործական կյանքը սկսի արթնանալ, մարդիկ աշխատեն և իմանան, որ իրենց աշխատանքը կարևոր է»,-եզրափակում է Վիգեն Ստեփանյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California