ՊՍԺ-ն փոխարինող է գտել Նեյմարին
SPORTՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով:
France Football-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն Դիբալային դիտարկում է որպես թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին փոխարինող և պատրաստվում է 90 միլիոն եվրո առաջարկել 26-ամյա հարձակվողի տեղափոխության դիմաց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ և հայտնել է ֆրանսիական ակումբի ղեկավարությանը, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



