Yerevan, 04.November.2026,
00
:
00
BREAKING

«Հա­յաս­տանն ընդ­հան­րա­պես չու­նի մեր­ձա­վո­րա­րև­ե­լյան քա­ղա­քա­կա­նու­թյուն»

INTERVIEW

Հայաստանի շուրջ որոշակի գործողություններ են տեղի ունենում, որոնք լարված են պահում տարածաշրջանը։ Վրաստանի դեպքում ներքաղաքական իրավիճակը դեռ չի հանդարտվում, շուրջօրյա բողոքի ակցիաները դեռ շարունակվում են։ 

Իրանի պարագայում իրավիճակն այլ է, որի շուրջ զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ, ով նշեց, որ, դատելով առկա տեղեկատվությունից, Իրանի ներսում բողոքի գործողություններ այս պահի դրությամբ արդեն չկան. 

«Սա բավականին հուսադրող է՝ հաշվի առնելով, որ ցանկացած ռիսկային իրավիճակ, որն առնչվում է Իրանի ներքին կայունությանը, Իրանի շուրջ լարվածությանը, չի կարող բխել Հայաստանի շահերից։ Հետևաբար, կայուն և միասնական Իրանի գոյությունը նաև մեր պետական և ազգային շահի թելադրանքն է։ 

Բոլորին հայտնի է, որ բողոքի գործողությունները սկզբնապես ունեին սոցիալական բնույթ ու պայմանավորված էին բենզինի թանկացման հանգամանքով, բայց այդ ընթացքում տեղի ունեցան նաև որոշակի ուղղորդումներ. հակաիրանական զանազան ուժերի, լրատվամիջոցների կողմից փորձ կատարվեց այդ գործողություններին հաղորդել քաղաքական, ինչպես նաև էթնիկական երանգներ, ինչը շատ ավելի անհանգստացնող է։ 

Բայց իրանական կառավարությանը հաջողվեց կառավարել առկա ողջ ռիսկը, և այժմ Իրանում հանդարտ իրավիճակ է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց իրանագետը՝ շեշտելով, որ բողոքի գործողությունները բացառապես սոցիալական բնույթ ունեին։

Վ. Ոսկանյանի խոսքով, էթնիկական բաղադրիչը դաշտ նետելը միտված էր Իրանի ներսում իրավիճակն էլ ավելի լարելուն, ինչի հիմքում վարչակարգի փոփոխությանը հասնելու նպատակն էր։ 

Ինչ վերաբերում է հայաստանյան արձագանքներին՝ իրանագետը մի քանի հանգամանք առանձնացրեց. 

«Առաջին հերթին պետք է պահպանել տեղեկատվական հիգիենան։ Երկրորդ՝ շատ կարևոր է, որ կոնկրետ միտք, տեղեկատվություն փոխանցող աղբյուրը լինի վստահելի, առնվազն մասնագետ, որովհետև շատ դեպքերում մենք իրանագետին իրանահայի հետ ենք շփոթում, ինչը կոպտագույն սխալ է։ 

Նույն տրամաբանությամբ ոչ բոլոր հայերն են հայագետներ։ Եվ այս իմաստով ավելի ուշադիր պետք է լինել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր պարագայում գործընթացներին պետք է նայել Հայաստանի ազգային և պետական շահի տեսանկյունից։ 

Իսկ ազգային և պետական շահը պահանջում է ոչ թե ցնցումների մեջ գտնվող, լարվածության զանազան աստիճաններով պարուրված Իրան, այլ այնպիսի Իրան, որը կապահովի մեր կենսական ելքը դեպի հարավ։ 

Մի պահ պատկերացնենք, թե ինչպիսի բարդ իրավիճակում կհայտնվի Հայաստանը, եթե Իրանը մատնված լինի պերմանենտ ցնցումների։ 

Ըստ էության, ադրբեջանա-թուրքական շրջափակման պայմաններում իրանական ուղղությունը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հայաստանն էլ կենսական նշանակություն ունի Իրանի համար։ 

Հետևաբար, մենք զանազան խնդիրներ արծարծելիս պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի ավելորդ ռիսկեր չառաջացնենք մեր երկու պետությունների հարաբերություններում»,-շեշտեց մեր զրուցակիցը։ 

Դիտարկելով տարածաշրջանային խնդիրները և խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունների հստակեցման մասին՝ Վարդան Ոսկանյանն առանձնացրեց Իրանի և Մերձավոր Արևելքի հանգամանքը։ 

«Հայաստանն ընդհանրապես չունի մերձավորարևել յան քաղաքականություն, որն իր մեջ կներառի մեր պետության տեսլականը, այդ շրջանակներում հարաբերությունները Իրանի, արաբական երկրների, Աֆղանստանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ։ Գտնվելով, ըստ էության, Մերձավոր Արևելքում,  մենք շատ հաճախ, մտովի, ասեմ այսպես, միջին վիճակագրական հայաստանցու մտայնության շրջանակում, մեզ պատկերացնում ենք Եվրոպայում, ինչը բավականին խնդրահարույց աշխարհայացքային կաղապար է. այն զգալի ռիսկեր է պարունակում՝ հաշվի առնելով այն, որ մերձավորարևել յան տարածաշրջանը յուրահատուկ է իրեն բնորոշ մշակութային, կրոնական, քաղաքական բազմազանությամբ։ 

Եվ այդ բազմազանության մեջ Հայաստանը պետք է ունենա հստակ քաղաքականություն, որպեսզի կարողանա պահպանել իր ազգային և պետական շահերը, և պատշաճ մակարդակում հակադրվել նաև այն թշնամական գործողություններին, որոնք իրականացվում են մեր հանդեպ հենց Մերձավոր Արևելքի մաս կազմող որոշ երկրների կողմից։ 

Խոսքը, բնականաբար, Թուրքիայի և նրա դաշնակիցների մասին է»,-ասաց իրանագետը։ 

Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Հայաստանն անհրաժեշտ քաղաքականությունն իրականացնելու ռեսուրսներ ունի. 

«Պարզապես այդ ռեսուրսները պետք է համակարգել և համախբել։ Փառք Աստծո, արևելագիտությունը Հայաստանում ամենազարգացած գիտակարգերից մեկն է, որին պետության կողմից հատուկ ուշադրություն պետք է դարձվի։ 

Մենք ունենք բավականին լուրջ արևելագիտական ռեսուրս, որը պետք է օգտագործվի, ծառայեցվի ի շահ պետության և ազգի»։ Իրանագետը շեշտեց՝ հանրահայտ ճշմարտություն է այն, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է։ 

«Այսօր ոչ միայն քաղաքական վերնախավերի, այլև Հայաստանի հասարակական լայն շերտերի կողմից կա գերկենտրոնացում ներքին խնդիրների վրա։ Չեմ կարծում, որ այդ գերկենտրոնացումը, ինչը շատ դեպքերում հասնում է մանրախնդրության, օգուտ է բերում մեր պետությանը։ 

Մենք մի շարք համազգային ծրագրեր պետք է ունենանք մեր ներքին քաղաքական տիրույթում, որի շուրջ պետք է համախմբել հասարակությանը՝ իր ամբողջության մեջ։ Արտաքին քաղաքական տիրույթում մենք պետք է ունենանք հստակ ուղղություններ և հստակ տեսլական այն համատեքստում, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել իրադարձություններով լի և շատ դեպքերում բազմաթիվ վտանգներ ու հնարավորություններ պարունակող տարածաշրջանում։ 

Բնականաբար, եթե չունենք մեր պետության հեռագնա տեսլականը, ապա մշտապես ունենալու ենք խնդիրներ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական տիրույթներում։ 

Հետևաբար, մեզ անհրաժեշտ է այդ տեսլականը. Հայաստանը պետք է շարունակի գոյատևել, հաճախ առաջ շարժվել իներցիո՞ն կերպով՝ արձագանքելով ի հայտ եկող մարտահրավերներին կարճաժամկետ կտրվածքով, թե՞ պետք է ունենանք հեռագնա պետության ծրագիր, որի վերջնանպատակը պետք է լինի Հայաստանն այս տարածաշրջանում գերակա երկիր դարձնելը։ 

Այս խնդիրն է, որ պետք է լուծենք նաև մեր հասարակական խոսույթում»,-ընդգծեց իրանագետը՝ շեշտելով, որ այս առումով անգամ խուսույթ չկա։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation