Ծնողներն իրենց 2 տարեկան երեխային այրել են ծծմբաթթվի մեջ
LIFEԱՄՆ-ի Տեխաս նահանգում ծնողներն իրենց 2 տարեկան երեխային այրել են ծծմբաթթվի մեջ: Զույգը դատապարտվել է՝ հայրը՝ 14 տարվա ազատազրկման, մայրը` 20: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Դատարանում նրանք պնդել են, թե երեխան պատահաբար է մահացել, և որ նա խեղդվել է լոգարանում, որտեղ նրան միայնակ էին թողել, սակայն իրենք որոշել էին թաքցնել փոքրիկի մահը, որից հետո են նրա մարմինն այրել ծծմբաթթվի մեջ:
Ոստիկանությունը խուզարկել է նրանց բնակարանը: Դարակում` տարայի մեջ, նրանք գտել են 2-ամյա Ռեբեկայի մարմնի մնացորդները, սակայն հնարավոր չի եղել պարզել, թե ինչի հետևանքով է մահը վրա հասել:
Նշվում է, որ զույգն ունի ևս 4 երեխա` 1-ից 11 տարեկան: Նրանք գտնվում են սոցիալական ծառայության աշխատակիցների հսկողության ներքո:
Առավել՝ այստեղ
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



