Կրեմլը Պուտինի դեմ Նավալնու հայցի հարցով դիրքորոշում չունի
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «հանգիստ» է արձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու ներկայացրած հայցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք այդ հարցով դատարանի որոշմանը ծանոթ չենք: Փաստաթղթերը ներկայացվել են, դատարանը դրանք կդիտարկի: Տվյալ դեպքում որեւէ դիրքորոշում չունենք»,- ասել է նա:
Հարցին, թե արդյոք Պուտինը կամ նրա ներկայացուցիչը ներկա կլինեն դատարանի դահլիճում, Պեսկովը պատասխանել է. «Եթե այդ հայցն ինչ-որ կերպ հիմնավորված լինի, եթե այն դիտարկվի, ապա իրավաբանները կզբաղվեն այդ հարցով: Այժմ ասելիք չկա»,- ասել է Պեսկովը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



