Ելույթ, որը շարունակություն կունենա
POLITICSՆախօրեին Զագրեբում ԵԺԿ համագումարին ելույթ ունեցավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ որոշակի գնահատականներ հնչեցնելով Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների և զարգացումների վերաբերյալ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, բացի այս հրապարակային ելույթից, Սերժ Սարգսյանն ունեցել է նաև մասնավոր հանդիպումներ ու զրույցներ, որտեղ ավելի շատ փակագծեր է բացել հայաստանյան իրականության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված ռիսկերի ու Արցախի խնդրի վերաբերյալ։
Թերթն այս տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել Զագրեբում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, որը հաստատել է մեր տեղեկությունները՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ համագումարին չի սահմանափակվել միայն հանրային ելույթով, այլ իր մեջ ներառել է տարբեր աշխատանքային քննարկումներ, մասնավոր հանդիպումներ և գործնական խոսակցություններ՝ կապված Հայաստանի, մեր տարածաշրջանի և գլոբալ խնդիրների շուրջ։
Թերթը տեղեկություններ ունի նաև այն մասին, որ Զագրեբի ելույթը նախատեսված էր եվրոպական պաշտոնական շրջանակների համար, թեպետ իր մեջ ներառում էր նաև ներքին լսարանին հետաքրքրող որոշակի բաղադրիչներ։
Ըստ այդմ, տեղեկությունների համաձայն, մեր հանրության հետ զրույցը, որը խոստացել է Սերժ Սարգսյանը, նոր է լինելու. այսինքն, հիմնական ելույթն ու ասելիքը դեռ առջևում են։