Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը Միքայել Համբարձումյանին ԱԱԾ տնօրեն են ուզում դարձնել
POLITICS«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, փաստաբան Տիգրան Եգորյանն ու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այս օրերին անում են հնարավոր ամեն ինչ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նույն կառույցի տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի նշանակման համար:
Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրի, Միքայել Համբարձումյանը Վահե Գրիգորյանի համակուրսեցին է։
Համբարձումյանի թեկնածության հաստատման դեպքում ՀԱԿ-ը լուրջ դիրքեր կգրավի ուժային բլոկում, և հանուն այդ հեռանկարի էլ ակտիվ աշխատանք է տարվում։
Հիշեցնենք, որ մամուլն ավելի վաղ գրել էր, որ Միքայել Համբարձումյանը ջանք չի խնայում ԱԱԾ տնօրեն դառնալու համար և անգամ հանձնարարել է ուսումնասիրել իր հնարավոր մրցակիցների «դոսյեները» և նրանց դեմ օգտագործելու փաստեր գտնել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



