Ձեր ոտքի չափը շատ բան կարող է պատմել բնավորության մասին
LIFEԱսում են, որ ոտքի նույն չափն ունեցող մարդիկ շատ ընդհանուր բաներ են ունենում: Եվ այսպես ներկայացնենք, թե ոտքի որ համարի դեպքում ինչպես է մեկնաբանվում բնավորությունը:
Նրանք սովորաբար շատ բարեհոգի են: Սիրում են բնությունը, մարդկանց կենդանիներին: Նրանք ապրում են իրենց համար և չեն փորձում տպավորություն գործել:
36
Այս համարը կրող մարդիկ հիմնականում տարբերվում են քաղաքավարությամբ: Նրանք բարեհամբույր են, հեշտությամբ ընկերներ են ձեռք բերում: Նրանց կարելի է անվանել շռայլ, հաճելի մարդիկ:
37
Այս մարդիկ հետաքրքրված էություն են ունենում: Ինչ էլ որ սկսում են անել, հոգի են ներդնում: Ինչպես նաև իմաստուն են, խելացի ու բավականին համարձակ:
38
Գրավչությունը, ինչպես նաև մարդկանց վրա ազդեցությոուն թողնելու ունակությունը նրանց անբաժան մասնիկն են: Նրանք կարողանում են արժեքավոր խորհուրդներ տալ և գիտեն, թե երբ է հարկավոր օգնության ձեռք մեկնել դիմացինին:
39
Նրանք սովորաբար կենսուրախ մարդիկ են, ունեն թեթև բնավորություն և դրական տրամադրվածություն:
40
Այս մարդիկ բավականին ինքնավստահ են: Նրանք ունեն առողջ արձագանք դեպի քննադատությունը և կարողանում են կառավարել իրենց անգամ ամենասթրեսային իրավիճակներում:
41
Նրանք այն մարդիկ են, որոնք պատրաստ են կամ ջանասիրաբար աշխատել կամ օրն անց կացնել բազմոցից ոչ հեռու:
42
Այս մարդիկ տարբերվում են մարդասիրական բնավորությամբ: Նրանք չեն սիրում վեճեր, բանակցություններ, չնայած ծայրահեղ դեպքում չեն լռի և կարտահայտվեն: