Ռուսաստանում վթարի է ենթարկվել Տուլունի քաղաքապետը
INTERNATIONAL NEWSՌԴ Իրկուտսկի մարզի Տուլունի քաղաքապետ Յուրի Կարիխը ավտովթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է iz.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին։
Ավտովթարը տեղի է ունեցել Իրկուտսկի մարզում։ Նախնական տվյալներով՝ Կարիխի ավտոմեքենան բախվել է «ԿամԱզ» մակնիշի բեռնատարին։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Տուլունի քաղաքապետը հոսպիտալացվել է ծանր վիճակում։ ՃՏՊ-ի հետևանքով մահացել է նրա կինը՝ Լարիսա Կարիխը։
Պատահարից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



