Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


Պետություն և իշխանություն հասկացությունները չտարբերակելու հետևանքները

BLOG

Նարեկ Սամսոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ տեղի ունեցած հատուկ գործողությունների ֆեյսբուքյան արձագանքները, մեղմ ասած, տարակուսելի են: Չանդրադառնալով նրան, որ երեկվանից «ֆեյսբուքահայության» մի զգալի հատված միանգամից վերափոխվել է «քրեագետների», «անվտանգության էքսպերտների», «դատաբժիշկների», և տարատեսակ դավադրությունների տեսության մոլի երկրպագուների, մի քանի դիտարկում եմ ցանկանում անել:
1. Նախ շատ զարմանալի է, որ զինված մարդկանց արդարացնելու միտում կա: Անկախ նրանից նրանք ինչ նպատակներով էին ձեռք բերել այդ զենքը, կամ արդյո՞ք այդ զենքը նրանց էր պատկանում թե ոչ: 
2. «Իշխանություններն են բեմադրել»
Այս թեզը թերևս ամենատարածվածն է, բայց դա հետևանք է իշխանությունների հանդեպ քաղաքացիների ունեցած անվստահության և որոշ դեպքերում ատելության աստիճանի: Ցավալին այն է, որ նույնիսկ այս թեզի հետևորդները չեն կարողանում տարանջատել իշխանություն և պետություն եզրույթները: Անկախ նրանից, թե այդ դեպքը իշխանություններն են բեմադրել, կամ իրոք այդ խումբը գործել է, գոյություն ունի մեկ տրիվյալ փաստ՝ ցանկացած պարագայում երեկվա տեղի ունեցածը սպառնալիք էր ուղղված ՀՀ-ին: Այն քաղաքացին/ները (իշխանական թե ընդդիմադիր), ով/ովքեր իշխանությունների նկատմամբ ունեցած ատելության պատճառով կարող են արդարացնել պետության ներսում զինված խմբի առկայությունը, մեղմ ասած, հակադրվում են մեր պետության շահերին և առանց վարանելու թքում են գործող սահմանադրության վրա: 
3. Եթե նույնիսկ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ համարելու, որ երեկվա կատարվածը իշխանությունների կողմից արված բլեֆ է, ապա այդ պարագայում ևս պետք է փաստել, որ դա հանցագործություն է ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այսինքն իշխանությունները նմանատիպ բեմադրությամբ ուղղակիորեն թքել են մեր պետական շահերի վրա:
4. Այլ հարց է, որ քննարկվում է ում է ձեռնտու ստեղծված իրավիճակը, բայց անկախ որոշ մարդկանց անկոտրուն համառության այս պարագայում էլ է ամեն ինչ տրիվյալ՝ երեկվա բացահայտվածը նախ և առաջ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից:
5. Ցավալիորեն պետք է արձանագրել, որ երեկվանից սկսված քննարկումներն իրենց բնույթով, մեղմ ասած, անլուրջ են բոլոր տեսանկյուններից: Կան մարդիկ ովքեր քաղաքական սատիրայի միջոցով են արտահայտվում, կան մարդիկ ովքեր շատ կոնկրետ «փաստերով» խոսում են քրեագետի, անվտանգության ոլորտի անկրկնելի մասնագետի դիրքերից, բայց ամենացավալին այն է, երբ այդ խոսակցություններից գերակշիռ մեծամասնության բովանդակության մեջ գերակշռում է ատելությունն ու զինված մարդկանց (կամ զենք զինամթերք ձեռք բերած մարդկանց) արդարացնելու տարատեսակ փորձերը: 
Հ.Գ. Ես գիտեի, որ քաղաքական և քաղաքացիական շրջանակներում մարդիկ կան, որոնք հեղափոխական սցենարի կողմնակից են (ի դեպ ինձ համար նմանատիպ սցենարն ուղղակի անընդունելի և չնայած, որ փայլուն տիրապետում եմ բազմաթիվ հաջողված հեղափոխությունների ժամանակագրության, դեպքերի զարգացման հաջորդականությանն ու գործող անհատներին, միևնույն է այդ թեման ինձ համար փակված է), նույնիսկ մարդիկ կան ովքեր նաիրիհունանյաններին հերոս են համարում, բայց որ մարդկանց մի զգալի շրջանակներին իշխանության հանդեպ ունեցած ատելությունը կարող էր այսքան կուրացնել չէի հավատում, որ հնարավոր է: 
Հ.Գ. 2 Ավելի քան վստահ եմ, որ հենց նմանատիպ մոլագարային կուրությունն է նաև այն բազմաթիվ պատճառներից մեկը, որ մեր երկրում քաղաքական պրագամատիզմն արդեն վաղուց «կեղծ կատեգորիա» է, իսկ տարատեսակ բեսեդկի մակարդակի խոսակցություններն ու գրոշի արժեք չունեցող խոստումները Ազատության Հրապարակի հարթակի անբաժանելի մասնիկը:

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another