Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եգիպտական հորոսկոպ` ըստ ծննդյան ամսաթվի. ճշգրտությունն ապշեցնում է

LIFE

 

Առավել մանրամասն ՝այստեղ

Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի: Նեղոս (հունվարի 1-7, հունիսի 19-28, սեպտեմբերի 1-7, նոյեմբերի 18-26)

 

 Այս նշանի ներկայացուցիչները շատ կրքոտ և իմպուլսիվ են: Նրանց կյանքի նշանաբանն է՝ ավելի լավ է անել և չափսոսալ, քան չանել և ափսոսալ: Նրանց ցանկացած մասնագիտություն հարմար է, որի դեպքում պետք չէ ողջ օրը նստել աշխատավայրում:

 

Նեղոսի գերբնական ունակությունը բժշկության շնորհն է: Եթե փորձեք, կարող եք ձեռքերով վերացնել գլխացավը և ազատել չար աչքից ու բացասական էներգետիկայից: Ձեր կողքին մարդիկ իրենց լավ և հանգիստ են զգում:

 

Բնավորությունը. կենսուրախ և համբերատար եք, հեշտությամբ հարմարվում եք ցանկացած միջավայրի: Շատ խորաթափանց եք, ուստի մարդիկ ձգտում են դեպի ձեզ: Միշտ հայտնվում եք, որտեղ պետք է ձեր օգնությունը: Բայց դրա պատճառով հաճախ ձեզ օգտագործում են: Դավաճանությունը չեք ներում, կատաղության գիրկն եք ընկնում և պահի ազդեցության տակ եք գործում: Դուք խորը ընտանեկան մարդ եք: Ձեր մտերիմներին առանձնակի նրբությամբ եք վերաբերվում: Աշխատում եք նրանց աջակցել բարի խոսքով և նոր սխրանքների դրդել:

 

Ամոն-Ռա (հունվարի 8-21, փետրվարի 1-11): Այս մարդիկ իմաստուն և լավատես են: Խմբում նրանք, որպես կանոն, առաջատար են: Ընտրում են մասնագիտությունը, որը թույլ է տալիս դրսևորել իրենց անձնական տաղանդները: Փառքի ձգտումը նրանց արյան մեջ է: Գովեք նրանց, և նրանք սարեր շուռ կտան: Գերբնականությունն ապագան տեսնելու ունակությունն է:

 

Բնավորությունը. ձեր անսահման խարիզման գրավում է մարդկանց: Կարողանում եք համոզել և ճարտասանական տաղանդ ունեք: Բայց այնքան սիրված եք ընկերների, գործընկերների շրջանում, որ սիրելի մարդու համար ժամանակ չի մնում: Համարձակությունը և կենսուրախությունը ձեր դաշնակիցներն են: Դուք մարդկանց հանգստացնելու տաղանդ ունեք: Ձեր կողքին յուրաքանչյուրն իրեն բարձունքում է զգում: Երբեմն դա նույնիսկ անցնում է թույլատրելիի սահմանը: Դուք առաջնորդի, բայց ոչ դիկտատորի աուրա ունեք: Լավ դիվանագետ եք, քանի որ հաճախ հնարամիտ եք գործում, գաղտագողի: Սիրային հարաբերություններում ձեզ համար դժվար է ամբողջովին բացել ձեր սիրտը:

 

Մուտ (հունվարի 22-31, սեպտեբերի 8-22): Այս մարդիկ պահանջկոտ են իրենց և ուրիշների հանդեպ: Ռոմանտիկայից հեռու, նրանք միշտ պատրաստ են օգնել ոչ թե խոսքով, այլ գործով: Մուտ աստվածուհու հովանավորյալների շարքում շատ են փորձարկողները, ուսումնասիրողները: Գերբնականությունը ֆիզիկական մեծ ուժն է, առողջությունը և ցանկացած անհաջողություն հեռվից զգալու տաղանդը: Ձեզ պես մարդու հետ ցանկացած հետախուզության գնալ սարսափելի չէ: Բնավորությունը. շատ հուզառատ եք, հաճախ ինքնավստահության պակաս ունեք: Հաճախ եք տխուր վիճակից ուրախության անցնում:

 

Ձեզ դուր գալու համար պետք է ծով համբերություն ունենալ: Կարող եք մարդկանցից կտրված ապրել և սեփական գաղտնի այգին ունենալ: Կարծում եք, որ այդպես ձեզ պահպանում եք բացասական հույզերից: Սերը ձեր կյանքում մեծ տեղ ունի: Չնայած վախերին՝ դուք կարող եք սարեր շուռ տալ հաղթելու և ձեր սիրելիի հետ ամուր միության մեջ հոգեկան հավասարակշռության հասնելու համար:

 

Գեբ (փետրվարի 12-29, օգոստոսի 20-31): Եթե այս նշանի ներքո եք ծնվել, շատ լավ խորհրդատու եք, բարի և նրբորեն զգացող մարդ: Գեբի հովանավորյալների մեջ շատ են հասարակական գործիչները, հոգեբանները, տեխնիկայի ոլորտի մասնագետները: Գերբնականությունը նրանում է, որ ձեր ձեռքի տակ ամեն ինչ ծաղկում է: Հենց սերմը ցանում եք, աճում է:

 

Բնավորությունը. ավելի շուտ էներգիայի պակաս ունեք, ձեր դեպքում՝ ոչ մի շտապողականություն, ոչ մի ունայնություն: Դուք զգայուն եք, տպավորվող և շատ գրավիչ: Ընկերները ձեզ այնքան են վստահում, որ եթե նույնիսկ չեք ուզում, ձեզ հետ խոսում են իրենց խնդիրների մասին՝ լիարժեք հավատով, որ ձեր խորհուրդը իրենց կյանքը դեպի լավը կփոխի: Սիրո մեջ փնտրում եք զգայուն, վստահող և էներգիայով լի մարդու:

 

Իզիդա (մարտի 11-31, հոկտեմբերի 18-29, դեկտեմբերի 19-31): Իզիդայի գլխավոր էությունը սերն է: Նրա հովանավորյալներն իրենց շուրջը ջերմություն և նրբություն են սփռում: Բայց միաժամանակ հստակ գիտեն՝ կյանքում ինչ են ուզում: Աստղերը նրանց համար հաջողություն են կանխատեսում տնտեսագիտության և մանկավարժության մեջ: Բոլորին հաջողություն եք բերում. ահա ձեր տաղանդը: Դուք երջանիկ թալիսմանի պես եք:

 

 Բնավորությունը. դուք կենսուրախ եք, բաց, հավակնոտ: Ապրում եք ողջ ուժով, գեղեցիկ, էներգիայով լի, առանց նախապաշարմունքների և խղճի խայթի: Պաշտում եք նոր գրավիչ փորձարկումները: Դուք հանգիստ եք, դյուրահավատ, առատաձեռն, սիրում եք մարդկանց և նրանց անսահման վստահում եք: Կարողանում եք երկար ժամանակ սիրել՝ ընտանեկան կյանքը զարդարում եք հաճելի անակնկալներով: Սակայն այնքան իդեալիստ եք, որ մի անգամ արժանի զուգընկեր չգտնելով՝ մարդկանցից հիասթափվում եք և նախընտրում եք ապրել «մենակ, քան ում հետ պատահի»:

 

Օսիրիս (մարտի 1-10, նոյեմբերի 27-դեկտեմբերի 18): Այս աստվածությունը խորհրդանշում է նորացում, քանի որ երբեք չի մեռնում: Նրա հովանավորյալները հրաշալի բանախոսներ և կազմակերպիչներ են: Գերբնական ունակություն է մարդկանց էությունը միանգաից տեսնելը: Թվում է՝ այդ մարդիկ կարողանում են կարդալ մյուսների մտքերը: Նրանցից հնարավոր չէ ոչինչ թաքցնել:

 

Բնավորությունը. ձեր հետաքրքրասիրությունը ձեզ դրդում է նոր անսպասելի փորձարկումների: Դուք հավատում եք կյանքին և ինքնավստահ եք: Ամեն պահը լիարժեք ապրում եք՝ չվախենալով անհաջողության մատնվել: Ձեզ համար միշտ պահեստային ուղի կա՝ ամեն ինչ շտկելու, նոր, ավելի հուզիչ արկածների մեջ ընկնելու հնարավորություն: Սակայն ձեր անզուսպ լավատեսությունն էլ հանգստի կարիք ունի, ուստի ժամանակ առ ժամանակ ընկճախտի մեջ եք ընկնում: Ձեր մեջ հաջողությամբ համադրում եք ուժն ու նրբությունը, կիրքն ու ալտրուիզմը: Ձեզ համար հաճախ ընկերությունը սիրուց ուժեղ է լինում:

 

Տոտ (ապրիլի 1-19, նոյեմբերի 8-17): Նրա հովանավորյալները տարբերվում են մանրուքների նկատմամբ մեծ ուշադրությամբ և վերլուծության և տրամաբանական մտածողության կարողությամբ: Տոտի մարդիկ կարողանում են հեշտությամբ տիրապետել հիպնոսի հնարքներին: Ում ասես, ինչում ասես համոզելը նրանց համար խնդիր չէ: Միայն պետք է մարդու աչքերի մեջ նայել: Նրանք 5 վայրկյանում կարողանում են սուտը տարբերել ճշտից:

 

Բնավորությունը.՝հետաքրքրասիրությունը և նախաձեռնողականությունը ձեզ մղում են ամեն նորի և անհայտի որոնումների: Գրավիչ և համեստ մնալով՝ դուք համառորեն դիմանում եք բոլոր խոչընդոտներին, որոնք պատրաստել է կյանքը: Ամեն տեղ աշխատում եք ճշմարտությանը հասնել: Ձեր առատաձեռնությունը կարող է համեմատվել միայն ձեր ազնվության հետ: Ամենուր և միշտ ձեզ ինչպես տանն եք զգում: Կարողանում եք խոսքի հետ աշխատել, մանկավարժական տաղանդ ունեք: Սիրո հարցում կարող եք ձեր զուգընկերոջը տալ ամեն լավագույնը՝ վարպետորեն քողարկելով ձեր բոլոր թերությունները:

 

Անուբիս (մայիսի 8-27, հունիսի 29-հուլիսի 13): Այս աստվածը իր հովանավորյալներին տվել է սև հումորի զգացում և բարդ իրավիճակներում ուրախ պահեր գտնելու կարողություն: Այս մարդիկ սիրում են ուշ քնել և ուշ արթնանալ: Առանձնությունը նախընտրում են աղմկոտ ընկերախմբերից: Աշխատավայրում մենակ մնալով խնդրի հետ՝ կարող են շատ ավելի մեծ օգուտ բերել, քան թիմում աշխատելով: Այս մարդկանց գերբնականությունը արդարություն հաստատելու տաղանդն է: Նա միշտ կպաշտպանի թույլերին և կպատժի մեղավորներին:

 

Բնավորությունը. դուք ստվերը նախընտրում եք լույսից, մենակությունը ժողովրդականությունից… Շատերին առեղծվածային եք թվում: Ձեզ գնահատում են զգայունության, անկեղծության և հավատարմության համար: Դուք մի քիչ իդեալիստ եք և շատ հուզական: Այդ պատճառով երբեմն ընկճախտի մեջ եք ընկնում: Բայց հնարավոր է՝ երբեմն հենց դա ձեզ օգնում է որոշ խնդիրներ լուծել: Դուք հրաշալի հոգեբան եք: Դուք անդրդվելի եք և չեք փոխում մի անգամ ընդունած որոշումը: Դա որոշ խնդիրներ է առաջացնում սիրային հարաբերություններում: Հին վերքերը չեն ապաքինվում, ուստի ձեզ համար դժվար է հարազատ հոգի գտնել: Զուգընկերոջն ընտրում եք շատ զգուշությամբ:

 

Սեթ (մայիսի 28- հունիսի 18, սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2): Այս նշանի մարդիկ չափազանց հավակնոտ են, հնարագետ, ինքնավստահ, համոզված են, որ իրենք ճիշտ են: Այդպիսի մարդիկ հաճախ քաղաքական գործիչ և իշխանության ոլորտում բարձրաստիճան պաշտոնյա են դառնում: Նրանց գերբնականությունը դրսևորվում է, երբ սկսում են գուշակություն անել խաղաթղթերով, սուրճով կամ նույնիսկ ամպերով:

 

Բնավորությունը. դուք նվաճող եք և համարում եք, որ խոչընդոտները հաղթահարելու համար են: Ուստի մշտապես դրանք փնտրում եք: Անցյալից չեք կառչում, հույսով դեպի ապագա եք նայում: Ձեր անցյալի սխալներից սովորել չեք կարողանում, ուստի մշտապես ինչ-որ բան նորից եք սկսում, ստուգում եք ձեր կարողությունները, ինչ-որ մեկի հետ եք մրցում:

 

Ձեզ հաճախ թվում է, թե կարող եք հույս դնել միայն ձեզ վրա: Տանել չեք կարողանում սահմանափակումները պրոֆեսիոնալ, սոցիալական և սիրային ոլորտներում: Ձեր եսասիրությամբ պաշտպանվում եք իրադարձություններից, որոնք կարող էին ցավ պատճառել ձեզ: Նախընտրում եք փախչել և թաքնվել՝ ձեր ազատությունը պահպանելու համար:

 

Բաստետ (հուլիսի 14-28, սպտեմբերի 23-27, հոկտեմբերի 3-17): Այսպիսի մարդիկ գրավիչ են, նուրբ զգացողություն ունեն, իրավիճակը հասկանալու կարողություն: Իդեալական կին և մայր են: Հեշտությամբ հաջողության կհասնեն բոլոր մասնագիտություններում, որոնք կանացի են համարվում: Նրանք հրաշալի գործում են, կարում, համեղ պատրաստում: Գերբնականություն կարելի է համարել հանգստացնելու և սթրեսը վերացնելու նրանց կարողությունը: Նրանք զարմանալի կենսական դաշտ ունեն, որը ջերմացնում է բոլոր շրջապատողներին:

 

Բնավորությունը. դուք սովոր եք պաշտպանվել: Զգոնությունը ձեր ուժեղ կողմն է, բայց չափազանց զգուշավորությունը խանգարում է ճիշտ գնահատել իրավիճակը: Դուք պետք է հաղթահարեք ամոթխածությունը և բացվեք աշխահի առաջ, այդ դեպքում կյանքը շատ ավելի հետաքրքիր և լուսավոր կթվա: Ձեր հմայքը և բնական գրավչությունը, դիվանագիտական հմտությունները և առատաձեռնությունը գրավում են մարդկանց: Խորաթափանց եք, լավ զարգացած ինտուիցիա ունեք, տակտի զգացում: Սիրո մեջ փնտրում եք զուգընկերոջ, որը կկարողանա գնահատել ձեր զգայունությունը և հուզականությունը: Ձեր սիրելիներին շրջապատում եք առանձնակի ուշադրությամբ, անսահման սիրով:

 

Հոր (մայիսի 1-7, ապրիլի 20-30, օգոստոսի 12-19): Հորի հովանավորչության տակ ծնվածները ստեղծված են թռիչքի համար: Նրանք հրաշալի երևակայություն ունեն, հրաշալի ինքնադրսևորվում են արվեստի ոլորտում: Նրանք դառնում են լավ կենսաբաններ ու կենդանաբաններ, կենդանի վարժեցնողներ: Նրանց գերբնականությունն այն է, որ կարողանում են հասկանալ կենդանիների լեզուն: Կատուները և շներն ուրախությամբ արձագանքում են նրանց հրահանգներին: Կարող են քնքշանքով և ուժով շրջապատել ցանկացած կենդանու: Ձեզ գնահատում են կենսուրախության, մեծահոգության և առողջ պրագմատիզմի համար: Դուք ձեր նպատակները հստակ տեսնում եք, ուստի չպետք է խնդիր լինի դրանց հասնելու հարցում: Արարիչ հոգի ունեք, չեք վախենում դժվար աշխատանքից: Սիրում եք ռիսկ և չեք փախչում պատասխանատվությունից: Միշտ ինքնավստահ եք:

 

Բնավորությունը. սիրում եք կառավարել, ամեն ինչ վերահսկել: Չափազանց տակտով չեք: Պետք է աշխատեք համբերության և դիվանագիտության վրա: Լիովին ընդունակ եք սիրել առաջին հայացքից: Բայց այդպիսի սերն ակնթարթային է: Տարիքի հետ ավելի կայուն կդառնաք ձեր զգացմունքներում:

 

Սեկմետ (հուլիսի 29-օգոստոսի 11, հոկտեմբերի 30-նոյեմբերի 7): Եթե այս նշանի ներքո եք ծնվել, ըստ ամենայնի, մեծ հեղինակություն ունեք մարդկանց շրջանում, պահանջկոտ եք ձեր և մյուսների հանդեպ: Նույնանման տաղանդավոր կլինեք բոլոր մասնագիտություններում, որոնց դեպքում պետք է շատ շփվել մարդկանց հետ և կարևոր որոշումներ ընդունել: Գերբնական է թվում ձեր հաջողակությունը: Կարողանում եք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինել: Ցանկացած գործում հաջողությունը ձեզ կուղեկցի:

 

Բնավորություն. դուք կրքոտ եք, անկոտրում, հպարտ: Միշտ շատ ընկերներ ունեք, թեև շատ ներողամիտ չեք շրջապատողների հանդեպ: Ձեզ լավ եք վերահսկում, ուստի հազվադեպ եք սխալներ անում: Սակայն ձեր հպարտ արտաքինի տակ թաքնված է ազնիվ, զգայուն, զգուշավոր բնույթ: Չափազանց պերֆեկցիոնիստ լինելով՝ դուք միշտ դժգոհ եք մնում:

 

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced