Հրդեհ է բռնկվել Հայ Ավետարանական եկեղեցու կենտրոնի գրասենյակում
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 10:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի թիվ 13/1 շենքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 13/1 շենքում գտնվող Հայ Ավետարանական եկեղեցու կենտրոնի գրասենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:08-ին, մարվել՝ 11:24-ին: Այրվել են էլեկտրական վահանակ՝ ամբողջությամբ, էլեկտրական մալուխներ՝ 2 գմ, մեկ սեղան եւ երկու համակարգիչ՝ մասամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



